ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 16 » Ետխորհդային բոլոր պետությունները եվրաինտեգրման քայլեր են անում. Գագիկ Մինասյան
14:31
Ետխորհդային բոլոր պետությունները եվրաինտեգրման քայլեր են անում. Գագիկ Մինասյան
                     Ետխորհդային բոլոր պետությունները եվրաինտեգրման քայլեր են անում. Գագիկ Մինասյան

  ՀՀ իշխանությունները տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել են Հայաստանի՝ դեպի Եվրամիություն ուղղություն վերցնելու և եվրաինտեգրման գործընթացների մասին: Միաժամանակ, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, նախաձեռնել է Եվրասիական երիտասարդական համաժողով, որն անցկացվելու է օգոստոսի 22-27-ը Ծաղկաձորում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո, և որի ընթացքում քննարկվելու է Եվրասիական միության ստեղծման գաղափարը: Արդյոք այստեղ չկա՞ հակասություն: Այս հարցն«Առաջին լրատվական»-ն ուղղեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին. «Եվրաինտեգրումը միայն Հայաստանի ընտրած ուղին չի: Ետխորհդային բոլոր պետությունները, այդ թվում՝ առաջին հերթին և Ռուսաստանը, իրենց քայլերում ինտեգրում են իրականացնում եվրոպական քաղաքակրթությանը, եվրոպական տնտեսական համակարգին և, մասնավորապես, ինտեգրացիոն գործընթացները, որոնք իրականացվում են ետխորհրդային տարածքում. դրանք համընդհանուր են»: 

Սակայն, ըստ Գ.Մինասյանի, ուրիշ խոսք է, երբ դա վերածվում է Եվրամիություն և «ԵվրԱզԵս» մակարդակին, որոնք, ըստ էության, պետությունների միասնություն են: Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցություններ է վարում տնտեսական խորը և համապարփակ համագործակցության մասին: Գ.Մինասյանի խոսքով՝ նման համաձայնագիր արդեն իսկ ստորագրված է ԱՊՀ տարածքի պետությունների հետ, և ՀՀ-ն առաջիկայում դա կվավերացնի: 

«Այսինքն, եթե մենք դիտարկենք եվրոպական ուղղությունը և ԱՊՀ ուղղությունը տնտեսական բնագավառում, մենք դեռ մի քայլ առաջ ենք ԱՊՀ բնագավառում, քան եվրոպական, և սա կարծես որևէ խնդիր չի առաջացնում որևէ կողմի համար: Խնդիրն առաջանում է այն պարագայում, երբ խոսք է գնում Մաքսային միության մասին, որը «ԵվրԱզԵս»-ի, ըստ էության պետությունների միավորման, ատրիբուտներից մեկն է»,- ասաց Գ.Մինասյանը՝ հավելելով, որ այստեղ իսկապես կան վերապահումներ՝ Հայաստանը «ԵվրԱզԵս»-ի անդամ որևէ երկրի հետ ցամաքային սահման չունի, ինչը անտրամաբանական է դարձնում Հայաստանի և այդ երկրների միջև մաքսային ընդհանուր միության ստեղծումը: Մասնավորապես, պատգամավորի խոսքով, վերջին հանդիպման ժամանակ նախագահներ Պուտինի և Սարգսյանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կքննարկի, թե առկա իրողությունների պարագայում, որ ՀՀ-ն չունի որևէ սահման որևէ երկրի հետ, ինչպիսի ընդհանուր լուծումներ կարող են լինել. «Այդ քննարկումները օգտակար են, որովհետև, եթե կան լուծումներ, որ չնվազեցնելով մեր պետական շահերը, բերում են լրացուցիչ հնարավորություններ, դրանք իսկապես պետք է օգտագործել: Եթե նման քննարկումներ ծավալվեն երիտասարդական այդ հավաքի շրջանակներում, ես որևէ արտառոց բան չեմ տեսնում»:
Դիտումներ: 319 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: