ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 23 » Եվրադատարանի որոշումները վնաս են հասցնում Հայաստանի միջազգային վարկին. Գագիկ Ջհանգիրյան
21:54
Եվրադատարանի որոշումները վնաս են հասցնում Հայաստանի միջազգային վարկին. Գագիկ Ջհանգիրյան
Գագիկ Ջհանգիրյան. Եվրադատարանի որոշումները վնասում են հասցնում Հայաստանի միջազգային վարկին

Մարդու իրավունքների դատարանում իրենց հերթին են սպասում ՀՀ քաղաքացիների՝ ընդդեմ Հայաստանի մոտ հազար գանգատներ: Այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ամբիոնից ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

«Վերջերս հաճախ ենք տեղեկանում Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացրած որոշումների մասին, որոնցով ճանաչվում են մեր քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման փաստերը եւ Հայաստանին պարտավորեցնում նրանց տասնյակ հազարավոր դոլարներ փոխհատուցել: Ահավասիկ, վերջինը՝ Բյուզանդի փողոցի սեփականատերերի իրավունքների ոտնահարման փաստերի ճանաչումն էր:

Նկատենք, որ Մարդու իրավունքների դատարանում իրենց հերթին են սպասում ՀՀ քաղաքացիների՝ ընդդեմ Հայաստանի մոտ հազար գանգատներ: Գաղտնիք չէ,որ բողոքարկված դատական ակտերի մի ստվար հատված վերաբերում են այնպիսի գործերի,որոնք ակնհայտորեն քաղաքական պատվերի ու հարկադրանքի արդյունք են: Չթերագնահատելով դրանցից եւ ոչ մեկը,ցանկանում եմ կանգ առնել Մարտի 1-ի գործերով ապօրինի կալանված ու դատապարտված անձանց գանգատների խնդրի վրա: Դրանցից 5-6-ով Եվրոպական դատարանը արդեն Հայաստանի կառավարությունից պարզաբանումներ ու բացատրություններ է պահանջել: Վստահ եմ, որ միայն այս խմբի անձանց բողոքներից բավարարվածները առնվազն երկու-երեք տասնյակ են լինելու»,- նշել է նա:

Ըստ Ջհանգիրյանի` Եվրոպական կոնվենցիայով եւ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ՀՀ քաղաքացու այս կամ այն իրավունքի խախտման փաստը ճանաչելով եւ փոխհատուցում վճարելով, խնդիրը չի ավարտվում: «Ես կասեի դրանով սկսվում է նախադեպային այդ որոշումների երկրորդ, առավել երկարատեւ կյանքը: Դրանք մտնում են Եվրոպական իրավական շրջանառության ոլորտ,վկայակոչվում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ներպետական օրենսդրության կիրառման ընթացքում, ցիտվում են նաեւ Խորհրդի անդամ երկրների քաղաքացիների կողմից Մարդու իրավունքների դատարան ուղղվող գանգատներում: Այնպես որ, հարցի նյութական, ֆինանսական կողմը, որքան էլ կարեւոր, այնուամենայնիվ տասներորդական է, եթե խնդիրը դիտարկում ենք Հայաստան պետության հեղինակության ու միջազգային վարկի տեսանկյունից»,- ասել է Ջհանգիրյանը եւ հավելել. «Մինչ ԵԽԽՎ N-1900 բանաձեւի ընդունումը, Եվրոպական չինովնիկները հրաժարվում էին «Մարտի 1-ի գործերով» կալանված ու դատապարտված անձանց ճանաչել քաղբանտարկյալներ, իսկ մեր իշխանությունների համար մենք անխտիր քրեական հանցագործներ էինք: Բանաձեւի ընդունմամբ ակնհայտ է, որ մեզ վրա լիովին տարածվում են բանաձեւում վկայակոչված բոլոր հինգ չափորոշիչները: Ասվածը վերաբերում է նաեւ, ու նախ եւ առաջ,նախորդ գումարման, ԱԺ-ի Ձեր չորս գործընկեր – պատգամավորներին»:

«Հիշատակված բանաձեւում. Վեհաժողովը հրավիրում է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին՝ վերագնահատել բոլոր հավանական քաղաքական բանտարկյալների գործերը կամ վերսկսել նրանց վերաբերյալ վարույթները:

Կարծում եմ, որ իշխող կոալիցիան, թեկուզ հետին թվով, հնարավորություն ունի քավելու իր գործընկերների վերաբերյալ չպատճառաբանված, քաղաքական քվեարկության իրավական ու բարոյական մեղքերը»,- նշել է Գագիկ Ջհանգիրյանն ու հավելել. «Հանձնարարեք Ձեր «անկախ» դատարաններին եւ «միայն օրենքին ենթարկվող» գլխավոր դատախազին՝ բողոքարկել ու բեկանել մի քանի տասնյակ անհիմն ու ապօրինի դատական ակտերը,ինչով Հայաստան պետությանն ու նրա դատական մարմիններին հնարավորություն կտաք խուսափել հավելյալ վարկաբեկումից»:

Դիտումներ: 390 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: