ՈՒրբաթ, 17.05.2024, 04:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 16 » Եվրահանձնաժողովը հաշվել է Կիպրոսի բանկերի վերակազմավորման արդյունքում ներդրողների կորուստները
19:57
Եվրահանձնաժողովը հաշվել է Կիպրոսի բանկերի վերակազմավորման արդյունքում ներդրողների կորուստները
Եվրահանձնաժողովը հաշվել է Կիպրոսի բանկերի վերակազմավորման արդյունքում ներդրողների կորուստները

Կիպրոսյան խոշոր՝ Bank of Cyprus եւ Laiki Bank բանկերի ներդրողները վերակազմավորման արդյունքում կկորցնեն մինչեւ 8,3 միլիարդ եվրո։ Սա է Եվրահանձնաժողովի վերջին գնահատականը։

Հաշվի առնելով բանկերի վերակազմավորման բացասական ազդեցությունը մանր հաճախորդների ու երկու կազմակերպությունների բաժնետերերի վրա՝ կորուստների համախառն ծավալը կկազմի մինչեւ 10,6 միլիարդ եվրո, գրում է Lenta.ru-ն։

Հիշեցնենք, որ բարեփոխումների շրջանակում Bank of Cyprus-ը կմիավորվի Laiki Bank-ի պոտենցիալ եկամտաբեր ակտիվների հետ, ինչից հետո 100 հազար եվրոն գերազանցող հաշիվներից դուրս կգրվի միջոցների ավելի քան մեկ երրորդը։ Խոշոր հաշիվների մի մասը կվերածվի Bank of Cyprus-ի բաժնետոմսերի, իսկ մի մասն էլ կսառեցվի։ Կիպրոսյան բոլոր բանկերում 100 հազար եվրոյից քիչ ներդրումները չեն տուժի։

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի թղթակիցը՝ վկայակոչելով տեղացի փաստաբան Խրիսիս Սոֆոկլեուսի հայտարարությունը, Bank of Cyprus-ի եւ Laiki Bank-ի հարյուրից ավելի ռուս հաճախորդներ պատրաստ են հայց ներկայացնել բանկերի վերակազմավորման մասին Կիպոսի իշխանությունների որոշման դեմ։ Հաճախորդների անունները փաստաբանը չի նշել։

Դիտումներ: 368 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: