ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 10 » Եվրամիությունը լրացուցիչ 15 մլն եվրո կտա Հայաստանին
21:12
Եվրամիությունը լրացուցիչ 15 մլն եվրո կտա Հայաստանին
Եվրամիությունը լրացուցիչ 15 մլն եվրո կտա Հայաստանին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթի հետ:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Եվրամիության եւ նրա կարեւորագույն անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում, որի նշանակալից դրսեւորումներից Է ԱԺ-ում կայանալիք կառավարման թափանցիկության վերաբերյալ հայ-գերմանական համաժողովը: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորեց նաեւ Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ծավալած գործունեությունը, նրա աջակցությունը տեղական ինքնակառավարման, հանրային ֆինանսների կառավարման, արդարադատության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Նա նշեց, որ Հայաստանը կառավարման թափանցիկության մակարդակը բարձրացնելու պատրաստակամություն է հայտնել եւ զգալի քայլեր արել այս ուղղությամբ, թեեւ անելիքներ դեռ շատ կան:

Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները, շատ լավ գիտակցելով ժողովրդավարության զարգացման ուղենշային դերը, պատրաստակամ են շարունակական դարձնելու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը: «Հայաստանը շատ է կարեւորում կառավարման թափանցիկությունը երկրի ժողովրդավարական զարգացման ու արդյունավետ կառավարման գործում, քանզի առանց թափանցիկության չկա արդյունավետություն, իսկ առանց արդյունավետության չկա առաջընթաց»,-ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ արդյունավետ համագործակցության արդյունքում ԵՄ-ն, «Ավելին՝ ավելիի դիմաց» մոտեցման համաձայն, բացի Հայաստանի համար նախատեսված հիմնական գումարից, լրացուցիչ կներդնի 15 մլն եվրո:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթը շնորհակալություն հայտնեց համաժողովը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնելու հնարավորություն տալու համար՝ այդ փաստը բնութագրելով որպես թափանցիկության յուրօրինակ դրսեւորում: Նա կարեւորեց համաժողովը շահագրգիռ կողմերի մոտեցումների, փորձի ու գիտելիքների փոխանակման եւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ու մարտահրավերների արձանագրման տեսանկյունից՝ արդյունավետ ու թափանցիկ կառավարումը գնահատելով որպես միջազգային զարգացման կարեւորագույն նախապայման:

Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ կառավարման ոլորտում ծավալված համագործակցությունը շարունակական կլինի, իսկ արդյունքները՝ ավելի ու ավելի տեսանելի:

Դիտումներ: 473 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/2
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: