ՈՒրբաթ, 17.05.2024, 07:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 14 » Եվրոպայում գործադուլները վերաճել են անկարգությունների(VIDEO)
22:52
Եվրոպայում գործադուլները վերաճել են անկարգությունների(VIDEO)
Եվրոպայում գործադուլները վերաճել են անկարգությունների

Եվրոպայում գործադուլներն ու բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների, ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել Իտալիայում եւ Իսպանիայում:

Իսպանիայում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ կազմակերպված համընդհանուր գործադուլի ժամանակ ոստիկաններն արդեն ձերբակալել են 70 ցուցարարի: Բախումների ընթացքում 34 մարդ վիրավորվել է, որոնցից 18-ը՝ իրավապահներ: Կալանավորումների պատճառն այն է, որ որոշ ցուցարարներ փորձել են խանգարել հասարակական տրանսպորտի աշխատանքը եւ ապրանքների տեղափոխումը խանութներ: Բացի այդ, որոշ ցուցարարներ խուլիգանություններ են կատարել:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, բողոքի ակցիայի մասնակիցները շարքից հանել են տարբեր ձեռնարկությունների կողպեքները, որպեսզի դրանով խոչընդոտեն ձեռնարկությունների բացմանը: Իսպանիայի ՆԳՆ տվյալներով, միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել Մադրիդում:

Համընդհանուր գործադուլը փաստացի ամբողջությամբ կաթվածահար է արել տրանսպորտի աշխատանքը: Արհմիությունների համաձայնությամբ, ընկերությունները միայն ծառայությունների նվազագույն ծավալ են մատուցում:

Բողոքի ակցիայի կապակցությամբ, Իսպանիայի տարածքում աշխատող ավիափոխադրողները մտադիր են միայն 1344 չվերթ իրականացնել՝ այսօր նախատեսված 2322-ի փոխարեն:

Միաժամանակ, Իսպանիայում չի գործում ոչ միայն հասարակական տրանսպորտը: Գործադուլին միացել է հավաքարարների մեծ մասը: Արհմիությունների տվյալներով, գործադուլը կաթվածահար է արել երկրի արդյունաբերության առաջադար ոլորտները: Ամբողջությամբ չեն աշխատում Volkswagen-ի Նավարայում գտնվող մեքենաշինական գործարանը, Ford-ի գործարանը (Վալենսիայում), Nissan-ի եւ SEAT-ի գործարանները Բարսելոնայում, Opel-ի գործարանը Սարագոսայում: Կաթվածահար վիճակում են նաեւ մետալուրգիական արդյունաբերության ընկերությունների աշխատանքը, հաղորդում է Dni.ru-ն:

Բողոքի ակցիաներ են ընթանում նաեւ Իտալիայի 80 քաղաքներում՝ ի համերաշխություն եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցող գործադուլների: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, մի շարք քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:

Այսպես, Թուրինում բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները գրավել են տեղի վարչակազմի շենքը, որի արդյունքում տուժել է մեկ ոստիկան: Եւս երկու ոստիկան վիրավորվել է Պադուայում: Նեապոլում ցուցարարները փակել են երկաթուղային գծերը կենտրոնական կայարանում, այլ քաղաքներում եւս լարվածություն է նկատվում: Մասնավորապես, մի քանի մարդ է կալանավորվել Բրեշիայում:


Դիտումներ: 423 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: