ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 1 » Ֆինանսական հաշտարարը կուսուցանի՝ ինչպես չտուժել վարկերից
17:24
Ֆինանսական հաշտարարը կուսուցանի՝ ինչպես չտուժել վարկերից
                           Ֆինանսական հաշտարարը կուսուցանի՝ ինչպես չտուժել վարկերից

  2012 թվականին Հաշտարարի գրասենյակը ստացել է 1100 բողոք, որոնցից 273-ը վերաբերում են վարկային գործառնություններին, իսկ դրանց վերաբերող բողոքների մոտ 5%-ն է վերաբերում գյուղատնտեսական վարկերին. օրինակ` գործերի մի մասը հաճախորդի կողմից գյուղատնտեսական վարկի հերթական մարումները չկատարելու կամ ամբողջ գումարը չվճարելու պատճառով գտնվել են դատարանում, մի քանի գործերով` հաճախորդը վարկ է վերցրել որպես կազմակերպություն և ոչ թե ֆիզիկական անձ:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հարցադրմանն ի պատասխան հայտնեցին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, վերոհիշյալ գործերը ենթակա չեն քննության ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, քանի որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքն արգելում է հաշտարարին քննել այն պահանջները, որոնց վերաբերյալ առկա է դատարանի վճիռ կամ որոնք քննվում են դատարանի վարույթում, ինչպես նաև քննել կազմակերպությունների կողմից ներկայացվող բողոքները:

Գյուղվարկերը չմարելու պատճառով ունեցվածքից զրկվելու դեպքերի մասին Հաշտարարի գրասենյակում տվյալներ չունեն, ինչպես նաև 2012 թվականին տվյալների բազայում չեն արձանագրվել բողոքներ, ըստ որոնց գյուղացին հերթական թվով վարկ է վերցրել` նախորդը փակելու համար:

Քաղաքացիները (անկախ բնակության վայրից, վարկի տեսակից) հաճախ վարկ վերցնելիս չեն ընթերցում վարկային պայմանագիրը, որի պատճառով էլ հետագայում առնչվում են խնդիրների հետ: Այդ պատճառով Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ազգաբնակչության տարբեր թիրախային խմբերում իրականացնում է «Սպառողների ֆինանսական կրթման ծրագիր» Հայաստանի և Արցախի տարածքում: Գրասենյակից նշեցին, որ իրականացվում են նաև լուսաբանման աշխատանքներ հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլում և այլ լրատվամիջոցներով:
Դիտումներ: 326 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: