ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 5 » Ֆինանսների նախարարությունը հաստատում է. հայ գյուղացիներին կրթելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել
15:28
Ֆինանսների նախարարությունը հաստատում է. հայ գյուղացիներին կրթելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել
Ֆինանսների նախարարությունը հաստատում է. հայ գյուղացիներին կրթելու համար միլիոնավոր դոլարներ են ծախսվել Հայաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Հազարամյակի Մարտահրավերներ Հայաստան» հիմնադրամի կողմից «Ջրից դեպի շուկա» ծրագրի մասին հաշվետվությունը; Այս հրապարակումը պատասխան է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիռա Զոհրաբյանի այն հայտարարության, որ Հազարամյակի Մարտահրավերների փողերից 16,6 մլն դոլար անարդյունավետ ծախսել են 81 հազ. գյուղացիների դասախոսություն կարդալու նպատակով: Ն. Զոհրաբյանն այդ փաստի վրա հրավիրել էր ՀՀ դատախազության ուշադրությունը:

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվությունում նշված է, որ «Ջրից դեպի շուկա» ծրագրի համար Հազարամյակի մարտահրավերները հատկացրել է 32 մլն դոլար: Այդ շրջանակներում 18,5 մլն դոլարով պայմանագիր է կնքվել հայ-հոլանդական մի կոնսորցիումի հետ, որի անդամներն են՝ «Արկադիս Եվրոկոնսալտը» (Հոլանդիա) եւ «Վիստա Պլյուս» (Հայաստան) ընկերությունները: Կոնսորցիումը ղեկավարել է ամերիկյան «ԷյՍիԴիԱյ» ընկերությունը:

Այս կոնսորցիումն էլ իրականացրել է Ջրօգտագործողների մությունների անդամ հանդիսացող 81,7 հազ. ֆերմերների վերապատրաստման դասընթացներ՝ 6,6 մլն դոլար արժողությամբ: Պատասխանատուն հանդիսացել է հայկական «Վիստա Պլյուս» ընկերությունը:

Ամեն մասնակցի մեկ օրվա դասընթացի արժեքը կազմել է մոտ 6 650 ՀՀ դրամ, որը ներառում էր հետեւյալ ծախսերը. վերապատրաստողի վարձատրություն, դասընթացի կազմակերպում, տպագրական նյութեր, լսարանի նախապատրաստում, տեխնիկական ապահովում, սննդի եւ օրական 2 անգամ սուրճի ընդմիջման ապահովում, տրանսպորտային ծախսեր եւ այլն: Ընդհանուր առմամբ  ծրագրում ներգրավված են եղել 27 վերապատրաստող, 15 համակարգող, եւ 20-ից ավելի օժանդակ կազմ:

Դիտումներ: 381 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 1
0  
1 Էմին   (05.11.2012 17:36) [Նյութեր]
Ապրեք, շատ ապրեք, ծախսում եք ու ծախսում, բայց գյուղացիների վիճակը օր օրի վատանում է

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *:
Email:
Կոդը *: