ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 15 » ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ` <<ՕՐԱԿԱՐԳ>> ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ <<ԱՃԸ ԽԹԱՆԵԼ Է ՉԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ>> ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
10:05
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ` <<ՕՐԱԿԱՐԳ>> ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ <<ԱՃԸ ԽԹԱՆԵԼ Է ՉԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ>> ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
                            
  Որքան էլ թվացյալ գրավիչ է սեպտեմբերի 13-ին <<Օրակարգ>> թերթում և Սիվիլնեթ ինտերնետային կայքում հրապարակված սույն հոդվածի վերնագիրը, այնուհանդերձ չենք կարող արձանագրել, որ այն ճշմարտացի է:  
Հարկ ենք համարում մեկ անգամ ևս մեջբերել աշխատաշուկայի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում հնչեցրած խոսքերը. "Չի կարելի ասել, որ գործազրկության էական նվազում կա, բայց թեթևակի նվազում կա” այսինքն խոսքը վերաբերել է գործազրկությանը, այլ ոչ թե զբաղվածությանը. ըստ ԱՎԾ  հրապարակումների "Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2012թ. հունվար-հուլիսին” 2012 թվականի մարտ ամսվա վերջի դրությամբ պաշտոնապես գրանցված գործազուրկների  թիվը կազմել է 65.4 հազար, իսկ արդեն հուլիս ամսվա վերջի դրությամբ` 63.7 հազար ` կրճատվելով 1.7 հազար գործազուրկով` նախորդ տարվա 0.5 հազարի դիմաց: Ի դեպ այս միտումը առկա է ոչ միայն հուլիս, այլ նաև նախորդ ամիսների կտրվածքով:
Հեղինակի կողմից ներկայացված են զբաղվածության հաշվարկները, որոնք կարող են որոշակիորեն շեղվել գործազրկության միտումներից: Այնուամենայնիվ, չմանրանալով հեղինակի հաշվարկներում, ըստ որի զբաղվածների թիվը 2012 թվականի առաջին եռամսյա¬կում կրճատվել է 24 հազարով, միայն նշենք, որ եթե հեղինակն ուսումնասիրեր նաև զբաղված¬ներն ըստ տնտեսական գործունեության առանձին տեսակների, ապա կնկատեր, որ միայն պետա¬կան կառավարում, կրթություն, առողջապահություն, սոցիալական անհա¬տական ծառայություններում (նշված ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է շուրջ 10 տոկոս) գրանցվել է զբաղվածության կրճատում շուրջ 29.6 հազարով: Սա ավելին է, քան հեղինակի հաշվարկած կրճատված զբաղվածների թվաքանակը: Հետևաբար, եթե դիտարկենք ՀՆԱ աճի տեսանկյունից, ապա մասնավոր հատվածի համար կարելի է ենթադրել, որ առկա է զբաղվածության  թեթևակի աճ: 
Իհարկե, միայն մեկ եռամսյակի վերաբերյալ տվյալներ ունենալով զբաղվածության  միտումների մասին  դատողություններ անելը ժամանակավրեպ է, այն էլ այն պարագայում, երբ այդ թվերը նախնական են և հենվում են տնային տնտեսության հետազոտությունների վրա, իսկ մյուս կողմից տնտեսությունում գրանցվում է  տնտեսական աճի արագացում 2012 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ:
Դիտումներ: 333 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: