ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 4 » Ֆինանսների փոխնախարարը հուսադրում է՝ կապիկ չենք դառնա.«Հայկական ժամանակ»
19:54
Ֆինանսների փոխնախարարը հուսադրում է՝ կապիկ չենք դառնա.«Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ». Ֆինանսների փոխնախարարը հուսադրում է՝ կապիկ չենք դառնա

2013 թվականի ՀՀ բյուջեն չափազանց հետաքրքիր է այն առումով, որ դրանով նախատեսվում է 6.2 տոկոս տնտեսական աճ, բայց միաժամանակ չի նախատեսում բյուջետային աշխատողների աշխատավարձի ավելացում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

 «Սա տրամաբանական կազուս է: Էլ ի՞նչ իմաստ ունի այդ 6.2 աճը, որը չի հանգեցնելու գոնե բյուջետային աշխատողների բարեկեցության գոնե կեստոկոսանոց աճին: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ունի այս հարցի թվաբանական պատասխանը: Տնտեսական աճի պայմաններում աշխատավարձ չբարձրացնելը պայմանավորված է նրանով, որ 2013-ին կառավարությունը պետք է այլ անհետաձգելի ծախսեր անի: Խոսքն արտաքին պարտքի սպասարկման եւ պաշտպանությանն ուղղված ծախսերի մասին է: Այդ երկուսը միասին ՀՀ պետբյուջեից հաջորդ տարի «տանելու են» մոտ 900 մլն դոլար, իսկ ողջ պետբյուջեն չի հասնում նույնիսկ 3 մլրդ դոլարի: Բայց խնդիրն այն է, որ բյուջետային աշխատողների աշխատավարձը չբարձրանալուն զուգահեռ` նաեւ նվազելու է նրանց գնողունակությունը: Ինչպես վերջին տարիներին, հաջորդ տարի նույնպես` կառավարությունը նախատեսում է 2.5-6.5 տոկոս գնաճ: Սա նշանակում է, որ նախատեսված գնաճի նույնիսկ նվազագույն ցուցանիշի դեպքում` նրանց կյանքը կվատանա 2.5 տոկոսով: Այդպես չէ՞, պարոն Սաֆարյան` դիմեցինք ֆինանսների փոխնախարարին, որը բավական սուր հումոր ունի եւ սովորաբար, դժվար հարցերին պատասխանելիս, դիմում է դրա օգնությանը:

- Դե, ինչ է նշանակում` կաղքատանան: Դա նույնիսկ լավ է` եթե մարդիկ մի փոքր ավելի քիչ միս գնեն ու փոխարենը` ավելի շատ բանջարեղեն ուտեն, դա լավ կանդրադառնա նրանց առողջության վրա:

- Բայց գիտնականները պարզել են, որ կապիկը մարդ դարձավ այն ժամանակ, երբ սկսեց ավելի շատ միս ուտել, դրանով ավելի շատ ածխաջրածիններ մատակարարվեցին ուղեղին, եւ կապիկի ուղեղը դարձավ մարդու ուղեղ:
- Դե, այդ ժամանակներն արդեն անցել են»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Դիտումներ: 421 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: