Կիրակի, 19.05.2024, 05:47 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 23 » Ֆիննախարարությունն ավելի լավատես է
16:13
Ֆիննախարարությունն ավելի լավատես է
ՀՀ ֆինանսների նախարարության կանխատեսումներով, այս տարի գյուղատնտեսության աճը կկազմի շուրջ 4,5%՝
 հաշվի առնելով անգամ Արմավիրում տեղի 
ունեցած կարկուտից վնասները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս
 մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար 
Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով 
կառավարության եզրակացությունը Կենտրոնական բանկի 2013թ. 
դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ:

Նախարարն ասել է, որ կառավարությունն ունի մի շարք նկատառումներ ներկայացված ծրագրի վերաբերյալ: Առաջինը վերաբերում է գյուղատնտեսության աճին: Ծրագրում նշվում է, որ այն այս տարի կկազմի 2-4%, մինչդեռ ֆինանսների նախարարության գնահատականով այն կկազմի շուրջ 4,5%:

Ըստ ԿԲ ծրագրի, 2013 թ-ին տնտեսական աճը կձեւավորվի 4,7-5,7%-ի միջակայքում` կանխատեսվող հորիզոնում կայունանալով 5-6%-ի շրջանակներում: "Մեր կանխատեսումներով, տնտեսական աճը գնահատվում է մոտ մեկ տոկոսային կետով բարձր, եւ այդ պայմաններում իրական ՀՆԱ մակարդակը դեռեւս փոքր-ինչ ցածր է լինելու իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակից”,- ասել է Դավիթ Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել է, որ "մեզ համար արդիական թեմա է մնում շինարարության ոլորտը”, եւ եկել է ժամանակը խնդրի քննարկումներից անցնել կոնկրետ որոշումների ընդունման:

 
Դիտումներ: 418 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: