ՈՒրբաթ, 17.05.2024, 07:53 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 13 » Գագիկ Ծառուկյանը չի կրճատում իր բիզնեսները ու չի խոչընդոտում տնտեսական աճին
20:36
Գագիկ Ծառուկյանը չի կրճատում իր բիզնեսները ու չի խոչընդոտում տնտեսական աճին
                       
«Տեղեկատվությունը, թե տնտեսական աճի արձանագրմանը խոչընդոտելու նպատակով Գագիկ Ծառուկյանը կրճատում է իր բիզնեսները, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- Panorama.am-ի հարցադրմանն ի պատասխան ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը` ընդգծելով, որ այսօր առավոտյան է արտերկրում գտնվող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուսամյանից ճշտել ու պարզել, որ Կենտրոն վարչական շրջանում իրականացվող շինարարության կասեցման մասին խոսք լինել չի կարող.

«Այդ շինարարությունը արդեն իսկ ավարտված է և այժմ մրցութային կարգով պարզվում են այն ընկերությունները, որոնք պետք է իրականացնեն համալիրի ներքին հարդարման աշխատանքները»,- ավելացրեց Ի.Տոնոյանը: 

Հիշեցնենք, մամուլում այսօր կար տեղեկատվություն այն մասին, թե ԲՀԿ առաջնորդը կանգնեցրել է Կենտրոն համայնքում հսկայական տարածքներում սկսած կառուցապատման աշխատանքները` կապելով դա գալիք նախագահական ընտրությունների հետ և փորձելով , ինչպես և մի շարք խոշոր գործարարներ, նախագահ Սերժ Սարգսյանին ապացուցել, որ առանց իրենց 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա թե տնտեսական և ֆինանսական, և թե քաղաքական աջակցության խնդիրներ կունենա։ 

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե շինարարության դադարեցումը հատուկ է արվում, որպեսզի խոչընդոտվի տնտեսական աճի արձանագրումը, ապա մամլո խոսնակը անգամ ավելորդ համարեց նման անհեթեթություն մեկնաբանելը.

«Անգամ տնտեսական ճգնաժամի ժամանակ կոնցեռնի ենթակայությամբ գործող ձեռնարկություններում չեն կրճատվել աշխատատեղեր: Կարծում եմ այս փաստերի համադրումը տեսանելի է դարձնում իրական պատկերը այնքան, որ զերծ մնանք ավելորդ մեկնաբանություններից»,- ընդգծեց նա:
Դիտումներ: 334 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: