ՈՒրբաթ, 17.05.2024, 06:09 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 3 » Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է սպասարկման նորաբաց սրահի աշխատանքներին
00:05
Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է սպասարկման նորաբաց սրահի աշխատանքներին
                                     

 Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը, ինչին ուղղված ևս մեկ քայլ է արվել։ Երևան Մ. Խորենացի 7/1 հասցեում գործարկվել է ՊԵԿ վերադաս մարմնի սպասարկման սրահը։ Նորաստեղծ կառույցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաբաց կենտրոն է այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը։

Նոր սպասարկման կենտրոնը ստեղծվել է հարկ վճարողների և քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով` պայմանավորված հարկ վճարողների և քաղաքացիների կողմից ՊԵԿ վերադաս հարկային և մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների, առաջարկությունների, բողոքների և այլ փաստաթղթերի հետ աշխատանքների կազմակերպման ու փաստաթղթաշրջանառության բարելավման անհրաժեշտությամբ։ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, յուրաքանչյուր աշխատանքային օր հարյուրավոր քաղաքացիներ, հարկ վճարողներ են դիմում կոմիտե, ներկայացնում դիմում-բողոքներ, առաջարկություններ, փաստաթղթեր, հավաստագրեր ստանում. "Ցանկացած հարց, որի գործառույթը կապված է ՊԵկ վերադաս մարմնի հետ, սպասարկման նորաստեղծ սրահում քաղաքացիները և հարկ վճարողները կարող են ‚մեկ պատուհանե սկզբունքով ներկայացնել և նույն տեղում ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Սրահը հնարավորություն կտա նաև վերհանել այն խնդիրները, որոնք կտանեն փաստաթղթաշրջանառության կրճատմանը և ավելի էլեկտրոնային կդրաձնեն շփումները հարկ վճարողների հետ։ Այս ձևաչափով, փաստորեն կարելի է ասել, որ գերատեսչությունների մեջ առաջինն ենք, որ փորձում ենք քաղաքացիների և հարկ վճարողների կենտրոնական ապարատի, վարչությունների աշխատակիցներ հետ շփումներն իրականացնել միայն սպասարկման սրահի միջոցով”։

ՊԵԿ սպասարկման նորաստեղծ սրահին մի շարք գործառույթներ են վերապահվել. այստեղ կընդունվեն կոմիտեին հասցեագրված գրությունները, դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ փաստաթղթերը ու դրանց ընթացքի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի տեղեկատվություն։ Սրահի միջոցով կիրականացվի նաև ՊԵԿ վերադաս մարմնի և հարկային տեսչությունների ու մաքսատների միջև թղթային տարբերակով ստացվող և ուղարկվող փաստաթղթաշրջանառությունը, ինչպես նաև փոստային ծառայությունների ընդունումը։ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման գործառույթը ևս վերապահված է նորաստեղծ կենտրոնին։ Սպասարկման սրահը նաև տեղեկատվություն կտրամադրի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից իրականացվող գործառույթների շրջանակում հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության վերաբերյալ։ Տեղեկատվություն կտրամադրվի նաև համակարգի թափուր պաշտոնների մրցույթների վերաբերյալ, ինչպես նաև կընդունվեն մրցույթի մասնակիցների փաստաթղթերը։ ՊԵԿ սպասարկման սրահ կարող են դիմել նաև էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողները։ Կենտրոնը նաև կիրազեկի ՊԵԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացների մասին, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ տեղեկատուներ և այլ գրականություն այստեղ կտրամադրվի քաղաքացիներին։ Հարկային և մաքսային վարչարարությամբ պայմանվորված` ՊԵԿ վերադաս մարմնի կողմից հարկ վճարողների, քաղաքացիների սպասարկման այլ գործառույթներ ևս վերապահված են նորաստեղծ կառույցին։

ՊԵԿ սպասարկման սրահում ևս ստեղծված են բոլոր պայմանները հարկ վճարողներին արագ և որակյալ, միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն մատուցելու համար։ Ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ այլ պարագաներով վերազինված սրահում առավելագույն հարմարավետ պայմաններ են ստեղծված առօրյա աշխատանքի համար։ Հարկ վճարողների իրազեկվածության բարձրացման նպատակով այցելուներին հասանելի տեղում տեղադրված են տեղեկատվական տերմինալ, հայտարարությունների ցուցատախտակ, պարզաբանող հոլովակներ ցուցադրող մոնիտորներ։ Հարկատու Վահագն Խորեմյանն առաջիններից է, ով արդեն իսկ օգտվել է սպասարկման սրահի ծառայություններից. "Մոտենալով ցանկացած պատուհանի, շատ կարճ ժամանակահատվածում սպառիչ պատասխան եմ ստացել ինձ հուզող հարցերին”։

Հարկ վճարողների սպասարկման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրում։ Հարկ վճարողների սպասարկման կատարելագործմամբ` ՊԵԿ-ը հարկատուների հետ շփումը տեղափոխում է կառուցողական երկխոսության դաշտ։

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտումներ: 350 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: