ՈՒրբաթ, 17.05.2024, 09:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 26 » Գագիկ Խաչատրյանը մեկնել էր Արգենտինա
16:58
Գագիկ Խաչատրյանը մեկնել էր Արգենտինա
Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱրգենտինաՀոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բուենոս Այրես: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՊԵԿ մամուլի ծառայությունից։

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը հանդիպել է Արգենտինյան Հանրապետության պետական եկամուտների դաշնային վարչության պետ Ռիկարդո Էչեգառայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքսային ոլորտում համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադառնալով հայ-արգենտինյան երկկողմ հարաբերություններին` կողմերը շեշտել են, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ, եւ այցի ընթացքում ստորագրվելիք մաքսային ոլորտում համագործակցության համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի առեւտրատնտեսական կապերը խթանելու համար։ Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ հնարավորինս սեղմ ժամկետներում լրամշակել եւ ստորագրման համար նախապատրաստել երկու երկրների միջեւ հարկային ոլորտում համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ավարտից հետո երկու գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի եւ Արգենտինյան Հանրապետության պետական եկամուտների դաշնային վարչության միջեւ մաքսային գործերում համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:

Համաձայնագիրը ենթադրում է Հայաստանի եւ Արգենտինայի մաքսային ծառայությունների միջեւ փոխգործակցության որակապես նոր մակարդակ, մասնավորապես` տեղեկատվության անմիջական փոխանակում, հարցումների ներկայացման ընթացակարգերի կատարելագործում, մաքսանենգության, մշակութային արժեքների եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ծավալում։ Այն կնպաստի երկկողմ առեւտրատնտեսական կապերի խթանմանը, ապրանքաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաեւ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը։ Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում էլեկտրոնային եղանակով հարցումների ներկայացման, օպերատիվ տեղեկատվության ստացման, մաքսային խախտումներում ներգրավված անձանց բացահայտելու նպատակով համատեղ միջոցառումների իրականացման եւ փորձի փոխանակման համար:

Պատվիրակությունն այցելեց նաեւ Բուենոս Այրեսի նավահանգիստ, որտեղ ծանոթացավ մաքսային ընթացակարգերի եւ առկա ենթակառուցվածքների աշխատանքի հետ։

Դիտումներ: 454 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: