ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հունիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հունիս » 29 » Գարեգին Մելքոնյանի մամուլի ասուլիսը ՀՀ եվ ԵՄ միջեվ ազատ առեվտրի գոտու ստեղծման վերաբերյալ
21:30
Գարեգին Մելքոնյանի մամուլի ասուլիսը ՀՀ եվ ԵՄ միջեվ ազատ առեվտրի գոտու ստեղծման վերաբերյալ
  
    Հունիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի մամուլի ասուլիսը` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի վերաբերյալ:
  
    Ողջունելով լրագրողներին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ներկայացրեց հունիսի 19-ից 20-ը Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլի ընթացքը: Բանակցությունների առաջին փուլին մասնակցելու նպատակով Բրյուսել էր մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը կազմված էր ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, ֆինանսների, արդարադատության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական պաշարների, բնապահպանության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության, Մտավոր սեփականության գործակալության և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներից:

 

  Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԽՀԱԱԳ բանակցային բոլոր ուղղությունների համար «Հիմնախնդիրների փաստաթղթերը»: «ԽՀԱԱՀԳ բանակցությունները սկսելու համար Հայաստանի առջև դրված նախապայմաններից է` առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական միջոցների, մտավոր սեփականության իրավունքների ու ընդհանուր համակարգման ոլորտներում գլխավոր առաջնայնությունների կատարումը»,- ասաց Գ. ՄԵլքոնյանը:

 

   Հայկական և եվրոպական կողմերի բանակցային թիմերի միջև զուգահեռ ձևաչափով կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են ԽՀԱԱԳ բանակցային բոլոր ուղղությունների համար «Հիմնախնդիրների փաստաթղթերը»: Բանակցությունների ընթացքում հայկական և եվրոպական կողմերը ներկայացրել և քննարկել են վերոնշյալ բանակցային ուղղությունների և առնչվող փաստաթղթերի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու մոտեցումները: Քննարկվել են նաև բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

 

 Բանակցությունների արդյունքում ձևավորվել է համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվել են մինչև բանակցությունների երկրորդ փուլը կողմերի պարտավորությունները: ԽՀԱԱԳ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի 2012 հոկտեմբերի 1-5-ը Բրյուսելում, որի ընթացքում կողմերը կքննարկեն և կբանակցեն ԽՀԱԱԳ համաձայնագրի գլուխների նախագծերի տեքստերը:

 

   Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը նաև նշեց, որ հոկտեմբերին ձեռք կբերվեն համաձայնագրի բուն բովանդակային պայմանավորվածությունները: ԵՄ-ն առաջիկայում պատրաստելու է համաձայնագրին համապատասխան տեքստերի 15 գլուխները, որոնք Հայաստանին կներկայացվեն հուլիսի վերջին: Դրանք ևս քննարկվելու են հոկտեմբերի հանդիպման ժամանակ: Մինչ այդ ԵՄ-ի ներկայացրած տեքստերը կքննարկվեն ՀՀ կառավարության, գործարաների, հասարակական կազմակերպությունների հետ:

Դիտումներ: 445 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: