ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 30 » Գազի թանկացումից մտահոգված` սկսել են փայտի վառարաններ պատրաստել
18:33
Գազի թանկացումից մտահոգված` սկսել են փայտի վառարաններ պատրաստել
                                       Գազի թանկացումից մտահոգված` սկսել են փայտի վառարաններ պատրաստել

  Գազի գնի թանկացման շուրջ քաղաքացիների անհանգստությունները գնալով ավելանում են. ոմանք մտադիր են նույնիսկ փայտի վառարանները պատրաստել` ձմռան ծախսերի տակից դուրս գալու համար:
Կամո Վարդանյանը, որն ապրում է Քանաքեռ թաղամասում, «Առավոտի» հետ զրույցում ասել է, որ հաշվարկել է ու պարզել, որ բնակարանը փայտով ջեռուցելը մի քանի անգամ էժան է նստելու, հատկապես, եթե փայտը այս սեզոնին գնես: Քաղաքացու ներկայացմամբ` 70 հազար դրամի փայտ գնելու դեպքում ինքն իր բնակարանը կարող է ջեռուցել 3-4 ամիս, մինչդեռ ցուրտ եղանակին ամսական 50-60 հազար դրամի գազ է վառել: «Թանկանալա դեպքում այդ 50-60 հազարը գրեթե կրկնապատկվելու է, և եթե շատերս հրաժարվեցինք էլեկտրաէներգիայով ջեռուցումից` գերադասելով գազը, քանի որ էժան էր, ապա գազի թանկացման պայմաններում բոլորովին ձեռնտու չէ վառելիքի այդ տեսակը նույնպես: Քաղաքակիրթ աշխարհն առաջ է գնում, մենք` հետ: Մութ ու ցուրտ տարիներից մնացած վառարանները պատրաստել ենք»: Թե որքանով կբարձրանա գազի սակագինը` առայժմ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա: «Առավոտի» հարցին ի պատասխան` էներգետիկայի նախարարության մամուլի բաժնից պատասխանել են, որ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, և դեռևս վերջնական որոշման չեն եկել. «Կորոշվի` կտեղեկացնենք»: Ոչ պաշտոնական տեղեկություններով` Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրանալու է` 1000 խմ-ի դիմաց մոտ $100-ով: Այսինքն՝ ներկայիս 180-ի փոխարեն կդառնա 280 դոլար: Ըստ որոշ լուրերի` 2013 թվականի հունվարի մեկից էլ 1000 խմ-ի դիմաց կվճարենք $320:
Դիտումներ: 472 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: