Կիրակի, 19.05.2024, 04:04 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մայիս » 19 » Գազի թանկացումից բնակչության գնողունակությունը կընկնի
11:52
Գազի թանկացումից բնակչության գնողունակությունը կընկնի
Գազի թանկացումից բնակչության գնողունակությունը կընկնի    Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը համոզված է, որ գազի թանկացմանը կհաջորդի տրանսպորտի եւ պարենային ապրանքների գների շղթայական բարձրացումը: 
    «Գազի սակագնի բարձրացումը 
անվերապահորեն  կազդի բոլոր 
ծառայությունների եւ ապրանքների գների վրա: Թեեւ հանրապետության
 նախագահի հանձնարարականով հունիսին կառավարությունը պետք է քննարկի 
աշխատավարձի եւ կենսաթոշակի բարձրացման հարցը, այնուհանդերձ՝ վստահ
 չեմ, որ թանկացումներին զուգահեռ մարդկանց եկամուտներն այնքան 
կավելանան, որ հնարավոր կլինի ամբողջ ծավալով փոխհատուցել դրանք»,- 
«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Թումասյանը: Պարոն Թումասյանի 
համոզմամբ՝ գազի թանկացման պատճառով բնակչության գնողունակության 
անկումն անխուսափելի է. «Հիմնավորեմ փաստերով: 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ունենք 502 հազար 197 կենսաթոշակառու, իսկ կենսաթոշակի միջին չափը կազմում է 29 հազար 800 դրամ, ունենք աղքատության ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն ստացող 109 հազար 488 ընտանիք: Ինչ վերաբերում է միջին ամսական անվանական աշխատավարձին, ապա այն 2013թ. մարտի դրությամբ կազմում է 145 հազար 812 դրամ: Թվային այս տվյալներից դժվար չէ կռահել, թե առաջիկայում բնակչության գնողունակության ինչպիսի անկում է սպասվում: Համեմատաբար կնվազի նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառումը: Եթե գազի գնի թանկացման հետ բարձրանա նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը, ապա կարելի է պատկերացնել, թե դրան հաջորդող տրանսպորտի եւ պարենային ապրանքների գների շղթայական բարձրացման հետեւանքով ինչպիսի ծանր իրավիճակում կհայտնվի աշխատավորությունը, եւ ոչ միայն նրանք: Արդյոք աշխատավոր մարդն ի վիճակի կլինի՞ դիմագրավել այդ բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինի աշխատավարձի առյուծի բաժինը հատկացնել բնակարանային վարձավճարներին: Թեեւ կառավարությունը պատրաստվում է քննարկել աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացման հարցը, այնուհանդերձ, կարծում եմ, դրան զուգահեռ տեղի կունենա գնաճ եւ բնակչության գնողունակության անկում»: Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն գազի գնի թանկացումը սոցիալական աղետ կդառնա թե՛ հասարակության, թե՛ պետության համար, Է. Թումասյանն ասաց. «Վստահ եմ, որ պետական մարմինները կտրուկ միջոցներ կձեռնարկեն բնակչության սոցիալական բեռը թեթեւացնելու համար եւ թույլ չեն տա, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն առաջանա: Սակայն սոցիալական ոլորտում կան դեռեւս բազում խնդիրներ, որոնք վերջնական լուծում կստանան միայն համակողմանի ուսումնասիրության եւ ձեռնարկվող լուրջ քայլերի դեպքում»: Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը գտնում է, որ թեեւ նախատեսվում է աշխատավարձի եւ կենսաթոշակի բարձրացում, սակայն պարզ չէ, թե արդյոք բարձրացված աշխատավարձն ու կենսաթոշակը բնակչի համար կապահովե՞ն միջին կենսամակարդակ եւ գնողականության աճ. «Դա պատկերացնելու համար անհրաժեշտ է հաշվարկել, թե, օրինակ, 10.000 դրամով ի՞նչ է հնարավոր գնել: ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սակայն առայսօր հանրապետությունում կանոնակարգված չեն գնաճը զսպող ինդեքսավորման, ինչպես նաեւ նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմները: Ի դեպ, օրենսդրորեն սահմանված չէ նաեւ կենսապահովման նվազագույն զամբյուղը, ինչը կարող էր հիմք հանդիսանալ նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների եւ սոցիալական այլ վճարների չափերի որոշման համար: Ամենաշահարկվող թեմաներից մեկը՝ նվազագույն աշխատավարձը սահմանելիս անհրաժեշտ է հիմք ընդունել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» թիվ 131 կոնվենցիայի դրույթները եւ ՀՀ Սահմանադրության թիվ 34-րդ հոդվածը, ըստ որի՝ «յուրաքանչյուր ոք ունի իր եւ իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի եւ կենսապայմանների բարելավման իրավունք»: Մինչդեռ Սահմանադրության այս դրույթի իրականացման համար կառավարության ձեռնարկած քայլերը դեռեւս արդյունավետ չեն»:
 
                                                                                  ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ 
Դիտումներ: 459 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: