Հինգշաբթի, 02.05.2024, 14:59 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2014 » Մայիս » 13 » Գերադասում ենք ունենալ ստվերային տնտեսության բարձրացում` բայց էժա՞ն թթվասեր, թե՞ հակառակը- Վախթանգ Միրումյան
22:12
Գերադասում ենք ունենալ ստվերային տնտեսության բարձրացում` բայց էժա՞ն թթվասեր, թե՞ հակառակը- Վախթանգ Միրումյան

arm13904740704

Այսօր Ազգային Ժողովի նիստին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, այն մասին, որ եթե 5 ապրանքախումբ մտցվել է պարտադիր

դրոշմապիտակների խումբ, արդյո՞ք այդ

ապրանքների գները չեն բարաձրանա:

 

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ տեսականորեն հնարավոր է, որ տեղի

ունենա ապրանքների գների բարձրացում:

«Սա պարզ է, եթե շրջանառությունն է կրճատվում, եթե բիզնեսը հարկեր է վճարում, կարող է արժույթի որոշակի բարձրացում տեղի ունենալ»,-ասաց Միրումյանը:

Տիգրան Ուրիխանյանը արձագանքեցˋ նշելով, որ, եթե թոշակառու տատիկը գնա խանութից թթվասեր գնելու եւ 10-20 դրամ գինը թանկ լինի, դա նրա համար զգալի գումար է:

«Պետությունը, որը պարտք է վերցնում տնտեսվարողից, և եթե դրա դիմաց հասույթ չի ունենալու, գինն էլ ապրանքի բարձրանալու է, ո՞րն է իմաստը»,-ասաց Ուրիխանյանը:

Միրումյանը պատասխանեց, որ պետական բյուջեի եկամուտների վրա դա դրական է ազդելու:

«Պետության լրացուցիչ եկամուտները էական են լինելու, իսկ գների բարձրացումը տեսականորեն չենք բացառում: Անգամ սխալ կլինի բացառել: Այդ մտավախությունը կար նախորդ ապրանքատեսակների վրա դրոշմապիտակների անցկացմանը, բայց չեղավ էական բարձրացում: Հիմա պետք է նայենք, մենք գերադասում ենք ունենալ ստվերային տնտեսության բարձրացում, բայց թոշակառու տատիկը թթվասերը գնի էժան գնով, թե՞ նախընտրում ենք կրճատելով ստվերը, ավելի շատ եկամուտներ ստանալ, որի արդյունքում պետությունը հնարավորություն կունենա թոշակառու տատիկի թոշակը բարձրացնել: Պարզ է որ՝ երկրորդը»,-ասաց Միրումյանըˋ հավելելով, որ սա առաջին հերթին հարկային վերահսկողության համար է:

 

 

Դիտումներ: 1047 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: