ՈՒրբաթ, 17.05.2024, 07:52 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Օգոստոս » 16 » Գերմանիան կրկին կասկածում է Facebook-ին տվյալների գաղտնիության պահպանման հարցում
15:40
Գերմանիան կրկին կասկածում է Facebook-ին տվյալների գաղտնիության պահպանման հարցում
                     Գերմանիան կրկին կասկածում է Facebook-ին տվյալների գաղտնիության պահպանման հարցում

  Գերմանիայի իշխանությունները վերսկսել են Facebook խոշորագույն սոցցանցի դեմ հետաքննությունը: Վերջինիս մեղադրում են առանց օգտատերերի համաձայնությա ն ճանաչողական տեխնոլոգիաների աշխատանքի համար լուսանկարների մեծ բազա ստեղծելու մեջ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Հետաքննությունը սկսվել էր 2011 թ. հունիսից, մեկ տարի անց դադարեցվել էր: Սակայն այժմ այն վերսկսել է, քանի որ չի հաջողվել Facebook-ին համոզել տեղեկատվության գաղտնիության պահպանման համար այլ քաղաքականություն որդեգրել:

Գերմանիայի Տեղեկատվության պահպանման վարչության ներկայացուցիչը նշել է, որ բազմիցս հանդիպել են Facebook-ի ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս հրաժարվել են համագործակցել այդ հարցում: Շուկայի կարգավորողները պահանջում են Facebook-ից, որ Գերմանիայում հավաքած լուսանկարների բազան վերացվի, փոփոխություն մտցվի կայքում և պարտադիր դառնա օգտատիրոջ համաձայնությունը` դեմքերի ճանաչման տեխնոլոգիների աշխատանքի համար իր լուսանկարների օգտագործումը:

Դեմքերի ճանաչման գործառույթը Facebook-ում գործարկվել է 2011 թ.հունիսից և նպատակն է, որ լուսանկարների վրա նշումներ կատարելն ավելի պարզեցվի: Օգտատերն արդեն ստիպված չի ինքը նշել լուսանկարում պատկերված դեմքերի անունները, այլ դա անում է գործառույթը, նրան մնում է միայն, որ նա դա հաստատի:

Այս նորարարությունը դժգոհությունների ալիք էր բարձրացրել Եվրամիության անդամ երկրների մոտ, քանի որ գործող օրենքի համաձայն՝ ընկերությունը պետք է ստանա տվյալ անհատից համաձայնություն` իր մասին տվյալներն օգտագործելու համար: 
Դիտումներ: 325 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: