ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 5 » «Գետամեջի» հավերի մեջ սալմոնելա են գտել. ընկերության գործունեությունն արգելվել է
17:40
«Գետամեջի» հավերի մեջ սալմոնելա են գտել. ընկերության գործունեությունն արգելվել է
«Գետամեջի» հավերի մեջ սալմոնելա են գտել. ընկերության գործունեությունն արգելվել էՍննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) ստուգումներ է անցկացրել  «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ընկերությունում (առավել հայտնի «Գետամեջ» անվանումով), որի հետեւանքով մի շարք խնդիրներ են ի հայտ եկել:

ՍԱՊԾ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակն անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները եւ արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:

Մսամթերքի մորթի եւ վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն: Ինչպես նաեւ «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական պահեստներից նմուշառված «սառեցված հավ» արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:

Վերոգրյալի հիման վրա սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել է.

1. Արգելել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը

2. Արտադրանքը դուրս հանել շրջանառությունից

3. Տեղեկացնել սպառողներին այդ մասին եւ սպառողներից հետ վերցնել արտադրանքը:

Դիտումներ: 426 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: