ՈՒրբաթ, 17.05.2024, 07:42 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 2 » Գինեգործության զարգացման հնարավորությունները` որպես արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության գերակա ուղղություն
20:52
Գինեգործության զարգացման հնարավորությունները` որպես արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության գերակա ուղղություն

Թեմա`  Գինեգործության զարգացման հնարավորությունները` որպես արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության գերակա ուղղություն

Բանախոսներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյան

ՀՀ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյան

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյան

"Արենի փառատոն” հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյան

 

Հայաստանը հայտնի է որպես գինեգործության հնագույն կենտրոն և, ըստ մասնագետների, դրա վկայությունն է Հայաստանի տարածքում խաղողի 500 տեղական սորտերի առկայությունը: Գինու արդյունաբերական արտադրությունը Հայաստանում սկսվել է 1870-ական թվականներին: Խորհրդային իշխանության տարիներին գինեգործությունը Հայաստանում մեծ զարգացում ապրեց: Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական գինու արտադրությունը ժամանակավոր անկում ապրեց, սակայն վերջին տարիներին Հայաստանի գինու արտադրողները սկսեցին վերականգնել խաղողի այգիները և հիմնադրեցին նոր գործարաններ: Տնտեսության զարգացումը նոր շունչ տվեց Հայաստանի գինու արդյունաբերական արտադրությանը:

ՀՀ կառավարությունն այսօր ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանում գինեգործության զարգացման ուղղությամբ:

• Նախորդ տարվա դեկտեմբերին կառավարության կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ» գերակա ոլորտների շարքում է նաև գինեգործության ոլորտը` որպես արտահանման ներուժ ունեցող ճյուղ:

• ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ, մշակվել և ներկայումս շահագրգիռ կողմերի հետ քննարկման փուլում է գտնվում Գինեգործության ոլորտային ռազմավարությունն ու դրա իրականացումն ապահովող գործողությունների ծրագիրը:

Գինեգործության զարգացման ռազմավարությունն ուղղված է 2 հիմնախնդիրների լուծմանը. այն է` բարձրորակ և միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության աճ և վաճառքների ավելացում` ի հաշիվ առկա շուկաների ընդլայնման և նոր շուկաներ մուտքի ու գինու ներքին սպառման ծավալների աճի:

Գինեգործության զարգացման ռազմավարության իրականացումն ապահովող գործողությունների ծրագրում նախանշված են այն հիմնական միջոցառումները, որոնց իրականացումը թույլ կտա հաղթահարել ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները և իրականացնել ռազմավարությամբ սահմանված նպատակները: Նշված միջոցառումները դասակարգված են ըստ հետևյալ ուղղությունների`

• ոլորտին որակյալ և համապատասխան քանակությամբ խաղողի հումքով ապահովում,

• որակի վերահսկման համակարգի ամբողջականացում և համապատասխանեցում միջազգային չափանիշներին,

• գինեգործական արտադրությունների վերազինում,

• ժամանակակից հմտություններով մասնագետների առկայություն:

Համաձայն գինեգործության ոլորտային ռազմավարության` նախատեսվում է մինչև 2020 թվականը ներքին սպառման և արտահանման ծավալների աճի հաշվին աստիճանաբար եռապատկել գինու արտադրության և արտահանման ծավալները՝ 2011թ.-ին արտադրված 5.6 մլն լ-ի փոխարեն: 2012թ. առաջին կիսամյակի դրությամբ գինեգործության ոլորտում արտադրվել է մոտ 1.67 մլրդ ՀՀ դրամի արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճի տեմպ արձանագրելով 111.7% չափով:

Վերջին տարիների ընթացքում կատարվում են խոշոր ներդրումներ` հատկապես նոր, առաջատար տեխնոլոգիաների ձեռքբերման և արտադրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես` ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում նախատեսվում է գինու արտադրության (ներառյալ` փրփրուն գինու արտադրությունը) ոլորտում իրականացնել մոտ 8մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ներդրումներ են կատարվել նաև խաղողի այգիների տնկման ուղղությամբ:

Հայաստանը, լինելով խաղողագործության օրրան և ունենալով գինեգործության 6000 տարվա պատմություն, այսօր էլ թե ներքին և թե արտաքին շուկաներում հայկական գինու լուսաբանման և առաջմղման կարիք ունի: Այսօր այս բացը լրացվում է նաև Հայաստանում կազմակերպվող արդեն ավանդույթ դարձած ամենամյա փառատոնների շնորհիվ, մասնավորապես`«Արենի գինու փառատոնի»: Վերջիններս ուղեկցվում են գինու համտես-մրցույթների կազմակերպմամբ և հնարավորություն են ընձեռում առկա գործարար կապերի զարգացման ու ամրապնդման համար` միավորելով գինեգործության և խաղողագործության ճյուղում ներգրավված գործարարներին, այս բնագավառներում գործող արտերկրի լավագույն մասնագետներին` շարունակելով Հայկական գինու արտադրության դարերի ավանդույթն ու մշակույթը:

Այս նպատակի իրականացմանն է ուղղված նաև Գինեգործության զարգացման գործողությունների ծրագրով նախատեսված «Հայկական գինիներ» հովանոցային բրենդի հայեցակարգի ստեղծումը, որի հիմնական նպատակն է համալիր գործողությունների միջոցով առաջ մղել հայկական գինին միջազգային շուկաներում՝ միաժամանակ ապահովելով արտահանվող գինու որակը:

 

Արենի գինու փառատոն 2012

 

«Արենի» Փառատոն» հիմնադրամը ՀՀ կառավարության 2011թ-ի դեկտեմբերի 22-ի N1857-Ն որոշմամբ հաստատված «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» 2012թ. ծրագրի շրջանակներում, ՀՀ Էկնոմիկայի նախարարության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ, Արենի համայնքի, «Հայաստանի համայնքների միության» և այլ գործընկերների հետ համագործակցությամբ հոկտեմբերի 6-ին կազմակերպում է ավանդական դարձած Արենի գինու փառատոնը:

Փառատոնի կազմակերպման նպատակն է` խթանել գյուղական տուրիզմի զարգացումը, ներկայացնել երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, ազգային առանձնահատկությունները, նպաստել Արենի համայնքում և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Փառատոնը նաև միտված է ներկայացնելու Հայաստանը միջազգային և ներքին զբոսաշրջության շուկայում` որպես գրավիչ զբոսավայր, ինչպես նաև միջազգային գինեգործության շուկայում` որպես գինեգործության օրրան և գինեգործության մշակույթի կարևորագույն վայր:

Փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին: Անցած երեք տարիների ընթացքում այն ձեռք է բերել մեծ մասսայականություն և հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում:

2011թ.-ին Գինու փառատոնի մասնակիցների թիվը կազմել է շուրջ 6000 հոգի: Միջոցառումը լուսաբանվել է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան հեռուստաալիքներով, տպագիր և առցանց լրատվաամիջոցներով (Журнал Ереван, OРТ, CNN, YouTube, Facebook և այլն ):

2012թ.-ին Գինու փառատոնին կմասնակցեն Իտալիայի սոմելիեների, հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի (FISAR) անդամ, 2011թ.-ին ֆեդերացիայի կողմից լավագույն սոմելիե ճանաչված Լուկա Կանապիկին, ինչպես նաև Ֆրանսիայում, 2008թ.-ին "Gault Millau" պարբերականի կողմից տարվա լավագույն սոմելիե ճանաչված, 2011թ.-ին Արենի գինու փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ Սերժ Ղուկասյանը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Փառատոնի ծրագիրն ընդգրկում է.

• Բացման հանդիսավոր արարողություն

• Գինեգործական ընկերությունների տոնական շքերթ

• Գործարանային և տնային արտադրության գինիների ցուցահանդես-վաճառք

• Գործարանային և տնային արտադրության պանիրների ցուցահանդես-վաճառք

• Գորգերի ցուցահանդես

• Ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ

• Փակման հանդիսավոր արարողություն Մրցույթներ.

• «Հայաստանը ձեր աչքերով» լավագույն գինու պիտակի մրցույթ (գծանկար)

• Արտադրողների շրջանում «Ոսկե տակառիկ 2012» լավագույն գինու մրցույթ

• Տնական գինի արտադրողների մրցույթ

Միջոցառմանը հրավիրված են ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:


ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Մամլո հաղորդագրություն

Դիտումներ: 467 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: