ՈՒրբաթ, 17.05.2024, 06:01 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 25 » ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱԶԱՏԱՆՈՒՄ
22:18
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԱԶԱՏԱՆՈՒՄ
                       
Այսօր Շիրակի մարզի Ազատան համայնքում շարք մտավ ‹‹Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն››- ը: Այն ստեղծվել է ‹‹Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն›› հիմնադրամի կողմից և որպես մասնավորի ու պետականի համադրման արդյունավետ օրինակ, երկրորդն է նույն հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում ստեղծված և արդեն դրական արդյունքներ գրանցած կենտրոնից հետո:
        Կենտրոնի բացմանը ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շնորհավորելով ազատանցիներին հիանալի նվերի համար, նա մասնավորապես նշեց որ.‹‹Այն հասանելի կդարձնի մասնագիտական տեղեկատվությունը, կապահովի անասնաբուժական ծառայությունների բարձր մակարդակը ամբողջ տարվա ընթացքում, կխթանի ճյուղի գործունեությունն ու զարգացումը տարածաշրջանում ››:
        Արդեն սեպտեմբերի վերջին նորաստեղծ կենտրոնն անասնապահությամբ զբաղվող տեղի ֆերմերներին կառաջարկի անասնաբուժական սպասարկման՝ հիվանդությունների կանխարգելման և բուժման, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական և անասնապահական սարքավորումներ ու պարագաներ, կկազմակերպի խորհրդակցություններ ու ուսուցողական դասընթացներ:
        Սկզբնական շրջանում այն կսպասարկվի մարզի 10-15 ամենակտիվ անասնաբույժների կողմից: Այնուհետև ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար , նրանք կստեղծեն իրենց միությունը, որը կհամախմբի այլ անասնաբույծների նույնպես:
        Նման կենտրոնների հիմնման և վերջիններիս հիմքի վրա միությունների ստեղծման աշխատանքները շարունակական են լինելու: Առաջիկայում հանրապետության մյուս մարզերը նույնպես կընդգրկվեն նշված ծրագրում:

                           
Դիտումներ: 441 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: