ՈՒրբաթ, 17.05.2024, 05:16 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 24 » Գյուղնախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին
17:33
Գյուղնախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին
                       Գյուղնախարարն ընդունեց Իրանի նորանշանակ դեսպանին

   Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին, վերջինիս խնդրանքով:
Շնորհավորելով դեսպանին` բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը հույս հայտնեց, որ պարոն Ռեիսիի հետ համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի, որքան նրա նախորդի հետ: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում հայ-իրանական համագործակցության հարցերին` Սերգո Կարապետյանը կարևորեց երկողմանի կապերի հետագա ընդլայնումը , հատկապես` բուսաբուծության և անասնապահության ոլորտներում:
«Այստեղ չօգտագործված մեծ հնարավորություններ կան : Անցյալ տարի պաշտոնական այցով գտնվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում, ես ստորագրեցի երկկողմ համագործակցության մասին փոխըմբռման հուշագիր: Ցավոք, կարևոր այդ փաստաթղթի պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները դեռևս բավարար չեն: Ցանկանում եմ , որ պարոն դեսպանի օժանդակությամբ մենք կյանքի կոչենք ձեռքբերված պայմանավորվածությունները , որպես առաջին քայլ, Հայաստանում ստեղծելով` «Հալալ» մակնշմամբ սպանդանոցային համալիր»,- նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար, դեսպանը պատրաստակամություն հայտնեց հետևողականորեն շարունակել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նպաստել երկկողմ համագործակցության հետագա խորացմանը: Նա փոխանցեց Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սադեղ Խալիլիանիի ողջույնի խոսքը հայ գործընկերոջը և պատրաստակամությունը երկու երկրների ագրարային ոլորտում գործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Նախարար Սերգո Կարապետյանը հիշեցրեց, որ առաջիկայում Երևանում նախատեսվող առևտրատնտեսական հարցերով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում ընդգրկված են գյուղատնտեսությանը վերաբերող բազմաթիվ հարցեր և, դրանից ելնելով, հայկական կողմն առաջարկել է Հայաստան հրավիրել ԻԻՀ գյուղատնտեսության նախարարին:
Դիտումներ: 368 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: