ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 19 » Գյուղնախարարությունը եւ մասնավոր հինգ ընկերություններ համագործակցության պայմանագրեր են ստորագրել
17:11
Գյուղնախարարությունը եւ մասնավոր հինգ ընկերություններ համագործակցության պայմանագրեր են ստորագրել

Գյուղնախարարությունը եւ մասնավոր հինգ ընկերություններ համագործակցության պայմանագրեր են ստորագրելԱյսօր` դեկտեմբերի 19-ին Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը եւ հինգ մասնավոր ընկերություններ (ԱՁ Խասիկ Տիտանյան /Լոռիի մարզ/, «ԱԳԱԹ 777» ՍՊԸ, տնօրեն` Աղվան Կարապետյան /Արագածոտնի մարզ/, «ԶՕՐ» ՍՊԸ, տնօրեն` Արմեն Հովհաննիսյան / Կոտայքի մարզ/, «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, գործադիր տնօրեն` Սուրեն Հայրապետյան /Կոտայքի մարզ/, «ԱՐԱԼԵՌ ՏՈՏ» ՓԲԸ, տնօրեն` Գագիկ Հովհաննիսյան / Վայոց Ձորի մարզ/ ) ստորագրել են Հայաստանում ժամանակակից մոդելային սպանդանոցներ հիմնելու համագործակցության պայմանագրեր: «Հայաստանում սպանդանոցների զարգացման աջակցության» ծրագրի իրականացմանն օժանդակություն են հայտնել Հունաստանի կառավարությունն ու Միավորված ազգերի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը, որը պետք է ապահովի ծրագրի տեխնիկական եւ գործառնական մասը: Ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Հունաստանի կառավարության կողմից 2009 թվականին, նրա ընդհանուր բյուջեն 1.6 միլիոն ԱՄՆ դոլար է: 2009 թվականի տնտեսական ճգնաժամը խոչընդոտեց ծրագրի իրականացմանը նույն տարում, սակայն աշխատանքները կատարվեցին հաջորդ տարիներին: Ելնելով արդյունավետությունից` ծրագիրը երկարաձգվեց մինչեւ 2013 թվականի օգոստոս ամիսը: Ծրագրի շրջանակներում նախատեսվող հինգ մոդելային մարզային սպանդանոցների հիմնումը կնպաստի տեղական կազմակերպությունների եւ ծառայություն մատուցողների կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը:

Պայմանագրի ստորագրմանը մասնակցել եւ շնորհավորանքի խոսք են ասել Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տարինսին, Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի գրասենյակի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, մասնավոր հատվածի ներկայացուցիչ Արմեն Ջանվելյանը:

Շնորհակալություն հայտնելով Հունաստանի կառավարությանն ու ՄԱԿ-ի ՊԳԿ կազմակերպությանը ծրագրին աջակցելու համար, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է. «Սպառողներին անվտանգ միս եւ մսամթերք մատակարարելու առումով անչափ կարեւոր է Հայաստանում ժամանակակից սպանդանոցներ ունենալը : Այսօր լուրջ խնդիր է գյուղատնտեսական կենդանիների բակային համատարած սպանդը, մսի եւ մսամթերքի միջազգային չափորոշիչներին չհամապատասխանող պայմաններով տեղափոխումը եւ վաճառքը: Ուստի խնդրի կարգավորումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Մարզային սպանդանոցների հիմնումը Հայաստանում մսամթերքի արտադրության անվտանգ շղթայի զարգացման կարեւոր քայլերից է եւ լինելու է շարունակական»:

Դիտումներ: 365 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: