ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 8 » Հացամթերքը կրկին թանկացել է
18:55
Հացամթերքը կրկին թանկացել է

 Մի քանի օր է` հանրապետությունում հացն ու հացամթերքը կրկին թանկացել են: Հացի տարբեր տեսակները թանկացել են 10-20 դրամով: Այն խանութներում, որտեղ հացի թանկացում չկա, առավել հավանական է, որ նվազեցվել է քաշը: Հացի հետ միաժամանակ թանկացել է նաեւ մակարոնեղենը: Թանկացման հիմնական պատճառը ալյուրի գնի աճն է, որն էլ իր հերթին պայմանավորված է ռուսական նավահանգիստներում ցորենի աննախադեպ բարձր գներով:

Բարձր կարգի ալյուրի մեծածախ գինը «Սուրմալու» տոնավաճառում այսօր կազմում էր 276 դրամ` 1 կգ-ի համար, իսկ սուպեր տեսակինը` 316 դրամ: Արդյունքում` բարձր կարգի ալյուրը մանրածախ առեւտրի կետերում վաճառվում է 300 դրամով` վերջին տասնօրյակում թանկանալով 20 դրամ, իսկ սուպեր տեսակի ալյուրը` 350-370 դրամով (թանկացումը 10-20 դրամ):

Հայկական արտադրության մակարոնեղենը սեպտեմբերի վերջի համեմատ թանկացել է միջինը 5-6 %-ով` 1 կգ-ի մեծածախ գինը կազմում, է 380 դրամ, 10 օր առաջվա 360 դրամի համեմատ:

Միջազգային շուկայում ցորենի գինը դրսեւորում է տատանողական վարքագիծ: Չիկագոյի բորսայում փափուկ ցորենի տոննան գնանշվում է 330-350 դոլարի սահմաններում: Ռուսական Նովոռոոսիսյսկ նավահանգստում երրորդ եւ չորրորդ կարգի 1 տոննա ցորենի գինը հասել է իր պատմական ռեկորդային մակարդակին` 11-11.5 հազ. ռուբլի տոննայի համար (մոտ 340 դոլար):

Դիտումներ: 475 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: