ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 3 » Համաշխարհային բանկի նախագահը բժիշկ է
15:30
Համաշխարհային բանկի նախագահը բժիշկ է

Համաշխարհային բանկը պաշտոնապես փոխել է իր նախագահին: Նախկին Ռոբերտ Զելիկայի փոխարեն ՀԲ-ի նախագահ է դարձել բժշկական գիտությունների դոկտոր Ջիմ Էն Կիմը, որն այն կղեկավարի հաջորդող 5 տարիների ընթացքում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեռ այս տարվա մարտից ՀԲ-ի նախագահի պաշտոնի համար առաջարկել էր Ջիմ Էն Կիմի թեկնածությունը: Որոշ ժամանակ անց այդ ընտրությանը հավանություն է տվել նաև Ռուսաստանը: Բացի Ջիմ Էն Կիմից, ՀԲ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում էին նաև Կոլումբիայի և Նիգերիայի ֆինանսների նախարարներ Խոսե Անտոնիո Օկամպոն և Նգոզի Օկոնջո-Իվեալան:

Նախկին նախագահն Էն Կիմին ուղղված խոսքում նշել է բժշկական ոլորտում կատարած հետազոտություններում իր ներդրումների և գերազանց կազմակերպչական ունակությունների մասին: Նորընտիր տնօրենն իր հերթին խոստացել է, որ չի վախենա «կոշտ» հարցադրումներից և ֆինանսական ներկա իրավիճակում փոփոխություններ կատարելուց:

Նա ծնվել է 1959 թ.-ին Կորեայի հանրապետության մայրաքաղաք Սեուլում: 5 տարին լրանալուն պես ընտանիքի հետ տեղափոխվել Է ԱՄՆ, որտեղ 1981թ.-ին ավարտել է Բրաունի համալսարանը, իսկ 1991 թ.-ին Հարվարդյան բժշկական դպրոցի կողմից ստացել դոկտորի աստիճան: Երկու տարի անց նա դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Հարվարդի համալսարանի մարդաբանության բաժանմունքում:

1987թ.-ին Ջիմ Էն Կիմը դարձել է «Գործընկերներ հանուն առողջության» բարեգործական ընկերության հիմնադիրներից մեկը, որոնք զբաղվում էին տուբերկուլյոզի և ՁԻԱՀ-ի բուժումով ամբողջ աշխարհում: 2003-2005 թթ.-ին Կիմն աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում, 2005-2009թթ.-ին զբաղեցրել է Ֆրանսուա Քսավյե Բանյուի անվան առողջության կենտրոնի տնօրենի պաշտոնը: 2006-2009թթ.-ին եղել է Հարվարդի բժշկական դպրոցի սոցիալական բժշկության ամբիոնի ղեկավար, իսկ 2009թ.-ից զբաղեցրել է Դարթմութ քոլեջի տնօրենի պաշտոնը:

Դիտումներ: 315 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: