ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 5 » Համաշխարհային բանկը բարձր է գնահատում ԴԱՀԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումները
20:59
Համաշխարհային բանկը բարձր է գնահատում ԴԱՀԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումները
Համաշխարհային բանկը բարձր է գնահատում ԴԱՀԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխումները

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պետական հատվածի կառավարման մասնագետ, «Դատաիրավական բարեփոխումներ» երկրորդ ծրագրի խմբի ղեկավար Դավիթ Մելիքյանին, ծրագրի խորհրդական Կլաուս Դեկերին եւ «Դատաիրավական ԾԻԳ» ՊՀ տնօրեն Արթուր Թունյանին:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրերին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գոհունակություն է հայտնել  ծրագրի շրջանակում իրականացված համատեղ աշխատանքի համար եւ նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ ԴԱՀԿ ծառայությունում փաստաթղթաշրջանառությունն  իրականացվում է  էլեկտրոնային եղանակով: «Տեղեկատվական  տեխնոլոգիաների  ներդրման արդյունքում՝ կատարողական վարույթների աննախադեպ աճ է գրանցվել, եւ առանց հաստիքների ավելացման, կարողանում ենք առավել արդյունավետ կերպով դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- նշել է Միհրան Պողոսյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել Համաշխարհային բանկի  եւ ԴԱՀԿ ապահովող ծառայության  միջեւ համագործակցության ընթացքը եւ արդյունքները: Այդ համատեքստում Կլաուս Դեկերը կարեւորել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները եւ ձեռք բերած տպավորիչ  արդյունքները:

Դավիթ Մելիքյանը, ով ծանոթ է  Հայաստանի Հանրապետությունում ներկայում իրականացվող էլեկտրոնային կառավարման համակարգերի  ներդրման գործընթացներին,  ընդգծել է, որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն  այդ գործընթացում բացառիկ լավ արդյունք ունի` միաժամանակ կարեւորելով  էլեկտրոնային կառավարման գործընթացներում ծառայության  անձնակազմի պարբերական վերապատրաստումն ու ատեստավորումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Ծառայությունում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, որոնք գտնվում են ԴԱՀԿ ապահովող ծառայության ղեկավարի ուշադրության կենտրոնում:

Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել   ՀԲ-ի կողմից ծառայությանը ցուցաբերած օժանդակության համար եւ հույս հայտնել, որ փոխգործակցությունը շարունակական կլինի:

ՀԲ-ի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` ապագայում նույնպես շարունակել ԴԱՀԿ ծառայության հետ համագործակցությունը:

Նշենք, որ «էլեկտրոնային  վարույթ»  համակարգի  հիմնական նպատակն է ՔԱՍՏ  եւ «Դատալեքս» տվյալների  բազաների համակարգերի  միջեւ կապի ստեղծումը եւ համատեղելիության ապահովումը: Դա  հնարավորություն կտա համակարգի վերջնական օգտատերերին վերստանալ  դատական վարույթների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունն իրական ժամանակի ռեժիմում՝ այսպիսով  բարձրացնելով  ծառայության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը:

Դիտումներ: 370 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: