ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 7 » Համաշխարհային բանկը $12 մլն-ի վարկ է տրամադրել Հայաստանին
17:56
Համաշխարհային բանկը $12 մլն-ի վարկ է տրամադրել Հայաստանին
                            Համաշխարհային բանկը $12 մլն-ի վարկ է տրամադրել Հայաստանին




Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հուլիսի 3-ին հաստատել է $12 մլն գումարով վարկ՝ Հայաստանի «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» (ՀՎԱԾ) համար: Ծրագրի ընդհանուր արժեքը $15,1 մլն է, որից $12 մլն-ը ՀԲ-ի վարկային միջոցներին են, $3,1 մլն-ը՝ կառավարության համաֆինանսավորումը։ Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 5 տարին՝ արտոնյալ: Ըստ ՀԲ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրության՝ ծրագիրը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) արդիականացնելու գործառույթները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարման կիրառումը, այդ թվում՝ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը, և ներդնելու հարկային պարտավորությունների կատարման առավել հասցեական, ռիսկի վրա հիմնված ռազմավարություն։ «Կառավարությունը, զարգացման գծով գործընկերների՝ մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀԲ օժանդակությամբ, արդեն իրականացրել է եկամուտների վարչարարության բարելավմանն ուղղված քայլեր»,- ասել է ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին: Ըստ ՀԲ-ի՝ Հայաստանում հարկեր (առանց սոցվճարների)/ՀՆԱ շուրջ 16,3% ցուցանիշը շարունակում է ցածր մնալ՝ եկամտի մակարդակի համեմատ: Հանրային ծառայություններում և ենթակառուցվածքում ներդրումների համար հարկաբյուջետային հնարավորությունների ստեղծման, աղքատության նվազեցման և տնտեսական աճի նպատակների իրագործման համար պահանջվում է եկամուտների հավաքման հետագա աճ: Միաժամանակ անհրաժեշտ է հարկային վարչարարության արդիականացում՝ գործարար միջավայրը բարելավելու և մասնավոր հատվածի զարգացումն ու աճը բարելավելու համար: Առաջարկվող ծրագրի միջոցով կավելանա հարկատուների կողմից պարտավորությունների կամավոր կատարումը, կնվազեն հարկերից խուսափումը և հարկային պարտավորությունների կատարման ծախսերը, ինչպես նաև կբարձրանա ՊԵԿ-ի վարչարարական արդյունավետությունը: Նշված նպատակները կիրագործվեն` ա) ՊԵԿ-ի գործառնություններին օժանդակելու համար արդի, ինտեգրված տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ, բ) ՊԵԿ-ի և մյուս մարմինների միջև տվյալների փոխանակման բարելավմամբ՝ ռիսկի կառավարումը և հարկային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների հասցեականությունը կատարելագործելու նպատակով, գ) արդյունավետությունը և օպերատիվությունը բարելավելու և էլեկտրոնային կառավարումն ընդլայնելու համար բիզնես գործընթացների վերակազմակերպմամբ և ավտոմատացմամբ, դ) էլեկտրոնային կառավարման ընդլայնմամբ, այդ թվում` հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը և էլեկտրոնային վճարումները՝ մասնավոր հատվածի համար հարկային պարտավորությունների կատարման բեռը թեթևացնելու նպատակով: Նշենք, որ 1992-ից ի վեր ՀԲ-ն Հայաստանին հատկացրել է $1,624 մլրդ-ի վարկային միջոցներ։

Դիտումներ: 449 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: