ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 13 » Հանքերի չիրացված օգուտը
15:40
Հանքերի չիրացված օգուտը
Հանքերի չիրացված օգուտըՀանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ամենարագ աճող ոլորտներից է: Վերջին 5 տարում պղնձի խտանյութի արտադրությունը գրեթե կրկնապատկվել է (65 հազ. տոննայից հասնելով 127 հազ. տոննայի), իսկ ցինկինը եռապատկվել (5 հազ. տոննայից հասնելով 15,5 հազ. տոննայի): Աճել է նաեւ մոլիբդենի, ոսկու արդյունահանումը: Տարեկան արտադրում ենք 2-3 տոննա ոսկի, որ հիմնականում արտահանվում է:

Բայց արդյո՞ք հանքարդյունաբերությունից հարկերը համահունչ են այդ ճյուղի տնտեսական պոտենցիալին: Մետաղներին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման մոտ 52%-ը, ՀՆԱ-ի՝ մոտ 10%-ը (հաշվի ենք առել նաեւ մետաղի վերամշակման նախնական փուլը): Ոլորտի տարեկան շրջանառությունը մոտ 1 մլրդ դոլարի շրջանակներում է: Վճարված հարկերի ծավալը մոտ 110 մլն դոլարի սահմաններում է (տարեկան մոտ 45 մլրդ դրամ), իսկ դա ընդհանուր հարկային եկամուտների ընդամենը 7%-ն է: Ակնհայտ է, որ հանքարդյունաբերության եւ մետաղագործության հարկեր վճարելու պոտենցիալն ավելի մեծ է:

Հարկային մուծումները հանքարդյունաբերական եւ մետաղագործական ձեռնարկությունների միջեւ բաշխվում են խիստ անհավասարաչափ: Հարկերի կեսից ավելին (տարեկան 25-30 մլրդ դրամի սահմաններում) բաժին է ընկնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սակայն այս կոմբինատի «գործերը» 2012 թ. այնքան էլ լավ չեն ընթանում, պայմանավորված մոլիբդենի միջազգային գների անկմամբ: Ընկերությունը 2012 թ. 9 ամսում վճարել է ընդամենը 16 մլրդ դրամ, ու հազիվ թե կարողանա տարվա մյուս 3 ամիսներին էական առաջընթաց գրանցել; Համեմատության համար նշենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը երկրորդ խոշոր հարկատու հանքն է, սակայն 9 ամսում վճարել է ընդամենը 2,2 մլրդ դրամ:

Միջազգային կազնմակերպությունների ուսումնասիրությունները վկայում են, որ վերջին տարիներին հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահույթները բազմապատկվել են: Ճիշտ է՝ հանքաքար վերամշակելը դարձել է ավելի ծախսատար (թանկանում է վառելիքը, տեխնիկան, պաշարները նոսրանում են եւ դառնում դժվար հասանելի), սակայն հասույթների աճն ավելի զգալի է: PwC միջազգային գործակալության գնահատականներով՝ աշխարհի խոշորագույն 40 հանքարդյունաբերական ընկերությունների հասույթները 2010 թ. աճել են 32%-ով եւ գերազանցել 400 մլրդ դոլարի նիշը: Իսկ մաքուր շահույթն աճել է 156%-ով եւ կազմել 110 մլրդ դոլար: Այսինքն՝ հանքարդյունաբերության միջին շահութաբերությունը գնահատվել է 27,5 %:

Եթե այս գործակիցը տեղայնացնենք Հայաստանում, ապա հանքարդյունաբերության շահույթները տատանվում են տարեկան մոտ 250-300 մլն դոլարի շրջանակներում: Եթե պղնձի ու մոլիբդենի գները 2013 թ. բարձրանան, ապա շահույթներն ավելի բարձր կլինեն:

Շատ է՞, թե՞ քիչ այն 100 մլն դոլարը, որ ոլորտը վճարում է բյուջեին: Եթե համեմատենք այլ ոլորտների հարկման ռեժիմի հետ, ապա դա բավական մեծ գումար է: Բայց եթե հաշվի առնենք, որ ընդերքը ազգային հարստություն է, ապա այնքան էլ մեծ չէ: Կառավարությունը ելքը տեսավ հետեւյալում՝ 2012 թ. բնօգտագործման վճարները կրկնապատկվեցին: Բայց դրա «հարկային էֆեկտն» ընդամենը 20 մլրդ դրամի (մոտ 50 մլն դոլարի) շրջանակներում է: Հավանաբար՝ կտրուկ քայլերն այստեղ այնքան էլ տեղին չեն: Սակայն փաստ է, որ ոլորտը համարժեք չի մասնակցում բյուջեի եկամուտների ձեւավորմանը:

Դիտումներ: 545 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: