ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 6 » Հարկերից խուսափողները քրեական պատասխանատվության կենթարկվեն. Արմեն Ալավերդյան
17:56
Հարկերից խուսափողները քրեական պատասխանատվության կենթարկվեն. Արմեն Ալավերդյան
Հարկերից խուսափողները քրեական պատասխանատվության կենթարկվեն. Արմեն ԱլավերդյանՀաջորդ տարի կխստացվեն հարկերից խուսափողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ վարչական լծակները, իրազեկումը, բացատրական աշխատանքները բավարար չեն հարկերի վճարումից խուսափելը կանխելու համար: «Անցում ենք կատարում ավելի խիստ, զգայուն միջոցների, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկելը»,- ասաց Ա. Ալավերդյանը եւ հավելեց, որ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ իրենց հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարում:

Ըստ Ա. Ալավերդյանի՝ ստվերային տնտեսության հիմքը փաստաթղթաշրջանառության բացակայությունն է, ինչը համատարած բնույթ է կրում; Նա չբացառեց, որ ԱԺ-ին օրինագիծ կներկայացվի փաստաթղթաշրջանառության բացակայության դեպքում պատժամիջոցները խստացնելու համար:

Ա. Ալավերդյանը նաեւ ներկայացրեց հաշվարկներ, ըստ որի՝ 1000 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում վճարված հարկերի 74%-ը: Կառավարության պաշտոնյան բացառեց, որ հարկային վարչարարության բեռն ընկնելու է փոքր եւ միջին բիզնեսի վրա; «Դա ֆիզիկապես ու տեսականորեն էլ հնարավոր չէ, քանի որ փոքր բիզնեսը ավելացված արժեքի հարկ վճարող չէ»,- պարզաբանեց Ա. Ալավերդյանը:

Դիտումներ: 397 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: