ՈՒրբաթ, 17.05.2024, 06:44 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 28 » Հաստատվել է Երևանի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը
21:43
Հաստատվել է Երևանի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը

Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ  անկախ  աուդիտ  անցկացնելու  նպատակով  աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին:

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել "Մեդիքալ Ինվեստ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  կողմից  ներկայացված` "Քանաքեռ-Զեյթուն" բժշկական  կենտրոն" փակ բաժնետիրական  ընկերության  բաժնետոմսերի հավատարմագրային  կառավարման  պայմանագիր  կնքելու  և  ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին:  "Մեդիքալ Ինվեստ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում  է  պայմանագրային  ամրագրմամբ՝  բժշկական  կենտրոնի  հիմնական վերանորոգման և վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու և բուժանձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000  (երկու միլիարդ չորս հարյուր միլիոն) դրամի ներդրումներ:

Հաշվի  առնելով  Երևանի  վարչական շրջանների  ղեկավարների  կողմից  ներկայացված  առաջարկությունները,  ինչպես  նաև կիրառելով "Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երևան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի և տուրքերի դրույքաչափերը:

Երևանի ավագանին հավանություն է տվել նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև  Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի  հիշատակը  հավերժացնող  հուշատախտակներ  տեղադրելու մասին որոշման նախագծերին:

Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դիտումներ: 468 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: