ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 29 » Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը շնորհավորել է Doing Business-2013-ում Հայաստանի առաջընթացի կապակցությամբ
13:24
Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը շնորհավորել է Doing Business-2013-ում Հայաստանի առաջընթացի կապակցությամբ
Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը շնորհավորել է Doing Business-2013-ում Հայաստանի առաջընթացի կապակցությամբՀայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը նամակ է հղել Հայաստանի վարչապետին՝ Համաշխարհային Բանկի կողմից հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցի կապակցությամբ:

Նամակում, որ ստորագրել են Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբի նախագահ Արման Փինարբասին եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, ասվում է. «Մեծարգո պարոն վարչապետ,

Համաշխարհային Բանկի կողմից վերջերս հրապարակված «Doing Business-2013» ամենամյա զեկույցից երեւում է Հայաստանի Հանրապետության զգալի առաջընթացը գործարարության ոլորտում, որը  բարելավել է իր դիրքերը 18 կետով՝ վարկանիշային աղյուսակի 185 երկրների շարքում զբաղեցնելով 32-րդ տեղը:

Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը ուրախ է այս նորության համար եւ շնորհավորում է Ձեզ այսպիսի արդյունքի առթիվ: Այս հաջողության մեջ տեսնում ենք այն բարեփոխումների պտուղները, որոնք Ձեր կառավարությունը արդեն իսկ կյանքի է կոչում:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանը չի դադարում առաջընթաց ունենալ Եվրամիության հետ մերձեցման գործում եւ այսօր ներգրավված է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու բանակցային գործընթացում, այս հաջողությունը լուրջ քաջալերում է` շարունակելու եւ արագացնելու բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքները՝ առաջընթացը սատարելու եւ երկրի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը բարելավելու նպատակով:

Մեր շարքերը համալրած ֆրանսիական ձեռնարկություններն իրենց հերթին ջանք ու եռանդ չեն խնայի նպաստելու Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Համոզված եղեք, որ Հայ-Ֆրանսիական Գործարարության Ակումբը կօժանդակի Հայաստանի իրականացրած առաջընթացը Եվրամիությունում եւ Ֆրանսիայում մեր գործընկերների կողմից լավագույնս արժեւորելու գործում»:

Դիտումներ: 442 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: