ՈՒրբաթ, 17.05.2024, 06:00 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Մարտ » 7 » Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում անդրադառնում է Carrefour-ի խնդրին
19:11
Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում անդրադառնում է Carrefour-ի խնդրին

Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում անդրադառնում է Carrefour-ի խնդրինՀայ-ֆրանսիական գործարարության ակումբի նախագահ Արման Փինարբասին նամակով  դիմել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ հույս է հայտնում, որ ՀՀ կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի Հայաստանում «Carrefour Armenia»-ի գործունեության մեկնարկին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Պարոն Վարչապետ,

Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը, որը հիմնադրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի նախաձեռնությամբ 2011թ-ի աշնանը, իր շուրջն է համախմբում Հայաստանում ներկայացված խոշորագույն ֆրանսիական, ինչպես նաեւ Ֆրանսիայում իրենց գործունեությունը ծավալող հայկական ընկերություններին:

Ակումբի գործունեությունը միտված է մեր իրավասությունների շրջանակներում ներկայացնել անդամակցող ընկերությունների շահերը պետական մարմիններին, ինչպես նաեւ նպաստել երկու երկրների միջեւ տնտեսական, առեւտրային, գիտատեխնիկական կապերի զարգացմանը:

2012թ-ի դեկտեմբերից ակումբի անդամ է նաեւ «Carrefour Armenia» ընկերությունը:

Վստահ ենք, որ «Carrefour»-ի ժամանումը շոշափելիորեն  կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես, որակյալ աշխատատեղերի ստեղծմանը եւ սպառողներին մատուցվող  ծառայությունների բարելավմանը՝ թե՛ որակի բարձրացման, թե՛ ընտրության բազմազանության տեսանկյունից: Այդ իսկ պատճառով Հայ-ֆրանսիական գործարարության ակումբը կարեւորում է նմանատիպ խոշոր ներդրումային ծրագրի մոտալուտ իրականացումը Հայաստանում:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը իր լիարժեք աջակցությունը կբերի այս ծրագրի հաջող գործարկմանը՝ ի նպաստ տնտեսության եւ հայ ժողովրդի:

Տեղյակ լինելով Ձեր նվիրվածությանը այս ծրագրի հաջողության գործում` կանխավ շնորհակալություն ենք հայտնում «Carrefour» ընկերության՝ Հայաստանում հաստատման ուղղությամբ Ձեր գործադրած ջանքերի  համար»:

Դիտումներ: 451 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: