ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 7 » Հայ գործարարները կոչ են անում ներդրումներ անել բիզնեսի այս ոլորտում
12:51
Հայ գործարարները կոչ են անում ներդրումներ անել բիզնեսի այս ոլորտում

Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը հերթական  հանդիպում-խորհրդակցությունն էր կազմակերպել սիրիահայ և հայաստանյան գործարարների, հասարակական ու  պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սիրիահայ գործարարները հետաքրքրություն են հանդես բերել թեթև արդյունաբերության ոլորտում ներդրումներ ու գործունեություն ծավալելու ուղղությամբ:

 

Հայաստանյան թեթև արդյունաբերության ոլորտը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության  քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանը: Նա տեղեկացրեց, որ մեր երկրում նշված ոլորտն ունի կայացած ավանդույթներ և զարգացման հեռանկարներ: Ներկայումս Հայաստանի Հանրապետության  արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության  ռազմավարությունում զգալի տեղ է հատկացվում ոլորտի բարեփոխումներին ու հեռանկարներին: Հ. Միրզոյանի խոսքով՝  պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բարեփոխվում է օրենսդրությունը, նոր միջազգային պայմանագրերի արդյունքում համագործակցության հնարավորություններ են ստեղծվում  հայաստանյան արտադրողի և հեղինակավոր բրենդային ընկերությունների միջև:

 

Խորհրդակցությանը ներկա «WKF Արմենիա» ընկերության հիմնադիր Քրիստիան Գելնջին, ով  վերջին 5 տարիներին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, կարծիք հայտնեց, որ այստեղ գործ դնելը հեշտ է, պարզապես պետք է իրավական տեսանկյունից լուրջ մոտենալ խնդրին. «Հայաստանյան գործարար միջավայրը նման չէ սիրիականին, սակայն կարող եմ ասել, որ մեր համակարգն իրավական տեսանկյունից ավելի մոտ է եվրոպականին»: Նա ներկաներին պատմեց իր բիզնեսի պատմությունը, մասնավորեցնելով, որ առաջին անգամ  1992-ին է փորձ արել հայկական միջավարում գործունեություն ծավալել, սակայն  ձախողել է՝ չկայացած իրավական ու օրենսդրական համակարգի, անվստահելի գործընկերներին լսելու պատճառով: Մինչդեռ 2007-ին փորձը հաջող ընթացք ունեցավ: Ներկայումս նրա գործարաններն աշխատում են Հայաստանի 3  մարզերում՝ 700 հոգու աշխատանք ապահովելով, նորանոր միջազգային շուկաներ գրավելով ու հայկական բրենդն աստիճանաբար ճանաչելի դարձնելով:

 

Հանդիպմանը մասնակից գործարարները սիրիահայերին ներկայացրին իրենց գործունեությունը, ունեցած ձեռքբերումները, հայաստանյան թեթև արդյունաբերության ոլորտի առանձնահատկությունները:

 

Հայ արտադրողները ներկայացրեցին իրենց բիզնեսի զարգացմանը  խանգարող իրավական օրենսդրական թերությունները, սակայն նշեցին, որ աստիճանաբար կանոնակարգվում է իրավական ոլորտը,  իրենց ձեռնարկատիրությանը նպաստող փոփոխություններ են նկատվում: Հայ գործարարները  կոչ արեցին  միանալ ու ներդրումներ անել  բիզնեսի այս ոլորտում՝ ֆինանսներից բացի ներմուծել նաև սիրիական բիզնես-մշակույթ և հմտություններ:

Դիտումներ: 469 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: