ՈՒրբաթ, 17.05.2024, 07:52 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 24 » Հայ եվ մեքսիկացի գործարարները հանդիպեցին
17:24
Հայ եվ մեքսիկացի գործարարները հանդիպեցին
                         Հայ և մեքսիկացի գործարարները հանդիպեցին


   Հուլիսի 19-ին, Լոս Անջելեսում Հայաստանի նստավայրում տեղի է ունեցել Հայ-մեքսիկական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել են հայ և մեքսիկացի գործարարներ, Լոս Անջելեսի մարզի պաշտոնյաներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

2009 թվականին ստեղծված աշխատանքային խմբի նպատակն է խթանել Կալիֆորնիայի հայկական և մեքսիական համայնքների միջև առևտուրը, ներգրավվել միմյանց շուկաներում և մշակել փոխշահավետ բիզնեսի ծրագրեր: Հայկական կողմի համար համատեղ ծրագրերի իրագործումը նշանակալից է հատկապես Կալիֆորնիայի ամենաազդեցիկ` մեքսիկական համայնքի հետ սերտ կապեր ստեղծելու տեսակետից, քանի որ ԱՄՆ խոշորագույն տնտեսությունն ունեցող նահանգում մեքսիկական համայնքն ունի տնտեսական և քաղաքական գերիշխող դիրք:

Հայ-մեքսիկական աշխատանքային խմբի հերթական հանդիպման ժամանակ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարեց Հայ-լատինական գործարար խորհուրդ ստեղծելու նախաձեռնության մասին: Այն կղեկավարեն երկու կողմը ներկայացնող փորձառու գործարարներ Վահե Կարապետյանը և Միգել Գոնսալեսը: Նրանք կհամակարգեն հայ և մեքսիկացի բիզնեսմենների հետագա շփումը` համատեղ գործարար-ծրագրեր մշակելու նպատակով:

Հայ-մեքսիկական գործարար հանդիպման ավարտին երկու համայնքների մի քանի տասնյակ ներկայացուցիչները ինտերակտիվ հարց ու պատասխանի շնորհիվ հնարավորություն ունեցան անմիջական մթնոլորտում ծանոթանալ պոտենցյալ գործընկերների հետ: Հայկական կողմը կազմակերպել էր նաև հայկական կոնյակի, քաղցրավենիքի և պահածոների համտես:

Դիտումներ: 449 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: