ՈՒրբաթ, 17.05.2024, 07:15 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 14 » Հայաստան. Սպառողական նվազագույն զամբյուղն ակնհայտորեն նվազում է
14:59
Հայաստան. Սպառողական նվազագույն զամբյուղն ակնհայտորեն նվազում է
Հայաստան. Սպառողական նվազագույն զամբյուղն ակնհայտորեն նվազում էՀայաստանում սպառողական գները որոշվում են 470 տեսակի ապրանքների եւ վճարովի ծառայությունների հիման վրա: Այդ անվանացանկը  շատ սպառողների համար որոշակի վերացական բնույթ ունի: Օրինակ, կարող է արդյոք շարքային քաղաքացին ձեռք բերել «Audi Q7»` 27,1 մլն դրամով կամ ճաշասենյակի կահույք` 1,3 մլն դրամով:

Չմոռանանք, որ Հայաստանում, անգամ պաշտոնական տվյալներով, աղքատության մակարդակը բավականին բարձր է` բնակչության ավելի քան մեկ երրորդ մասը աղքատ է համարվում:

Անցած տարվա IV եռամսյակում սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը , նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ընդամենը... 0,9%-ով: Միջին ամսական աշխատավարձն աճել է 5,5%-ով, սպառողական գների ինդեքսը կազմել է 104,7%:  Ստացվում է, որ «աշխատավարձով» ապրող աղքատների կյանքը պետք է բարելավվեր, սակայն նման բան կարծես չի նկատվում...

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղում բացակայում են կոնկրետ ոչ պարենային ապրանքներ, ինչպես նաեւ վճարովի ծառայություններ, որոնց ընդհանուր արժեքը որոշվում է ապրանքախմբի նկատմամբ  1,77 գործակցով:

Այդ 1,77 գործակիցը հաշվի է առնում ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների ծավալի իրական հարաբերակցությունը պարենամթերքի արժեքի նկատմամբ: Պարենամթերքն է որոշում զամբյուղի ընդահանուր արժեքը, եւ հենց դրանում է պարադոքսի գաղտնիքը:

«Զամբյուղում»  նախատեսված է սպառողական ծախսերի հետեւյալ բաշխումը.  56,5% պարենային ապրանքներ,  43,5%` ոչ պարենային ապրանքներ եւ վճարովի ծառայություններ: Սպառման նման կառուցվածքը, պարենամթերքի գերակայող մասով, հատուկ է ցածր կենսամակարդակ ունեցող  «աղքատ» երկրներին:  Այնպես որ տվյալ գործոնն արդեն ինքնին նպաստում է  զամբյուղի հարաբերական «էժանությանը»:

Ինչ վերաբերում է ապրանքների խմբին, ապա մեծ մասը բաժին է ընկնում հացամթերքին` օրական  էներգետիկ արժեքի 60,7%-ը, իսկ մնացած սննդամթերքի տեսակարար կշիռը խորհրդանշական է: Նպատակը պարզ է` հացամթերքը ամենաէժանն է, ինչն էլ նվազեցնում է ապրանքախմբի արժեքը:

Անցած տարվա IV եռամսյակում հացամթերքի միջին գինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 6,2%-ով:  Միաժամանակ, մայրաքաղաքում  առաջին կարգի հացի միջին գինը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է  8,6%-ով: Տարբերությունը 2,4  տոկոս է:  Գուցե տվյալ խմբի մյուս ապրանքներն են էժանացել եւ դրանով փոխհատուցել հացի գնի թանկացումը: Բայց, ավաղ, մյուս ապրանքների գները եւս աճել են, ընդ որում` երկնիշ թվով:

Այսպես, անցած տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացամթերքի ապրանքախմբում միջին մանրածախ գինը երկրում աճել է 10,0%-ով, նոյեմբերին` 10,7%-վ, իսկ դեկտեմբերին` 11,5%-ով: Այսինքն, արձանգրվել է երկնիշ աճ, որը ոչ մի կերպ չի տեղավորվում «զամբյուղում»...

Ինչով է բացատրվում այս տարբերությունը, անհասկանելի է: Հնարավոր է, մեթոդական բնույթի նրբություններ են առկա: Հստակ է մեկ բան. «սխալը» արված է «մինուսի» կողմը...

Դիտումներ: 497 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: