ՈՒրբաթ, 17.05.2024, 08:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Սեպտեմբեր » 3 » Հայաստան և Վրաստան. Ի՞նչ տարբերություններ կան գործարար միջավայրերի առումով
18:44
Հայաստան և Վրաստան. Ի՞նչ տարբերություններ կան գործարար միջավայրերի առումով
                         

  Վրաստանում արդեն հաստատուն կերպով շրջանառության մեջ է դրվել հայկական կապիտալ արտահայտությունը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար հրապարակում է ՀՀ ներդրումների տվյալները, սակայն ՀՀ-ից արտերկրներում կատարված ներդրումների ծավալների մասին լռում են: 

Մեր երկրում ակտիվացել էին խոսակցությունները, որ վերջին տարիներին հայ գործարարների արտահոսք է լինում Վրաստան: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ապավեն» ՍՊԸ գործադիր տնօրեն, Վրաստանում գործարար սերտ կապեր ունեցող Գագիկ Աղաջանյանը, սկզբնական էյֆորիան հայերի մոտ անցել է, սակայն Վրաստանում իրենց բիզնեսը զարգացնելու միտումը միայն այնտեղ հարկային և մաքսային օրենսդրությունների բարելավումը չէր. 

«Կան հանգամանքներ, որ մեր գործարարները հաշվի չէին առել՝ շուկայի առանձնահատկությունները, ՀՀ-ում հաջողություն ունեցած բիզնեսն ինչքանով կհաջողվի Վրաստանում: Պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ, և Վրաստանի շուկայի առանձնահատկությունները հայ գործարարների ոգևորությունը նվազեցրին»: 

Ամեն դեպքում, ըստ Գ.Աղաջանյանի, ինչ վերաբերում է հարկային և մաքսային օրենքներին, այդ կառույցների վերաբերմունքը գործարարների նկատմամբ բավականին տարբերվում է ՀՀ-ի իրականությունից: Մաքսային և հարկային կառույցների տրամաբանությունը և մոտեցումը պետականորեն այնպես է, որ երկրի իշխանություններն այդ կառույցներից պահանջում են, որ դրանք ոչ թե վերահսկեն ու պատժեն, այլ գործարարին ծառայություն մատուցեն, իսկ քաղաքականությունը հետևյալն է՝ ոչ թե ընկնել ու աշխարհով մեկ ներդրող գտնել-բերել, այլ եղած գործարարաներին, փոքր բիզնեսին աջակցել և փայփայել, որ նա չհեռանա երկրից ու զարգանա: 

«Վրաստանի կառավարությունը մտածում է՝ պաշտոնյային կփոխեմ, բայց գործարարին չեմ կարող փոխել: Կապիտալը ձկան նման է, որտեղ ամենախոր ջուրն է, այնտեղ է լինում: Նրանք շատ հոգում են, որ ստեղծեն պայմաններ, իսկ ինչ վերաբերում է պետական ապարատի ճնշումներին, վերահսկմանը, նրանց մոտ դա շատ ավելի ճկուն է արվում: Այսինքն՝ մաքսային կառույցներն անհատական մոտեցումներ են ցուցաբերում բարեխիղճ գործարարների նկատմամբ: Այսօր շատ տնտեսվարողներ, որ արտաքին տնտեսական գործունեությամբ են զբաղվում, այսինքն՝ ներկրում են բեռներ, հումք, երբ պետությունը նրանց աշխատանքի նկատմամբ վստահություն է արդեն ունենում, ստեղծում է առանձնահտուկ պայմաններ՝ մաքսազերծում է առանց ստուգումների, փաստաթղթերը ներկայացնում են և մաքսազերծում: Եվ եթե 10-15 րոպեում մաքսազերծում չի իրականացվում, այդ դեպքում արդեն պատվիրատուի կամ տնտեսվարողի մեղքը պետք է հիմնավորված լինի, որ արդարացնի, թե ինչու 15 րոպեում չմաքսազերծեց: Նաև հնարավորություն է տալիս, որ անմիջապես վճարումները չարվեն, այլ որոշակի ժամանակաշրջանի ընթացքում վճարեն»,- ասաց գործարարը՝ օրինակ բերելով ՀՀ-ում պետավտոտեսուչի նշանակած տուգանքը, որ վարորդը կարող է 30 օրվա ընթացքում վճարել: Այսինքն՝ մաքսայինը ստեղծել է լավ պայմաններ, որ գործարարները հաճույքվ աշխատեն: 

Գ.Աղաջանյանի կարծիքով՝ բոլորովին կարիք չկա, որ ՀՀ-ում երկարատև գործող տնտեսվարողների բեռները մաքսային տերմինալներում կանգնեցնեն և մինչև մաքսազերծում, վճարումներ չանեն, բեռները չտանեն. «Ո՞ւր պետք է փախչեն: 1-2, թե 5 օր ուշ կամ շուտ կմտնեն այդ գումարները բյուջե, պետությունը դրանից չի տուժում, բայց մթնոլորտն է փոխվում: Այդ մոտեցումն է շատ հաճախ գայթակղում: Ոչ ոք չի ասում, թե այնտեղ ավելի քիչ հարկեր են վճարում, կամ ավելի արտառոց պայմաններ են, բայց նրանք կարողանում են միջավայր ստեղծել: Այդ հանգամանքն է, որ հիմնականում պակասում է մեզ մոտ: Լավ կլինի փորձի փոխանակում իրականացնել»: 

Գ.Աղաջանյանի խոսքով՝ ոչ մի անգամ հարկային կամ մաքսային ծառայողը չի կարող գերակա դերում լինել տնտեսվարողի նկատմամբ: Նա սպասարկողն է, որն ամեն ինչ անում է, որ համապատասխան մթնոլորտում այդ ամենը տեղի ունենա, և տնտեսվարողները կարողանան հանգիստ մթոնլորտում աշխատել: Մինչդեռ մեզ մոտ ստիպում են անմիջապես մաքսային արժեքը վճարել, բայց եթե թույլ տային շուկայից ստացված փողից վճարել, դա շատ գայթակղիչ կլիներ: 

Բոլորը հարկերը վճարում են այստեղ թե այնտեղ, բայց թե ինչ մթնոլորտում են վճարում, այդտեղ հսկայական տարբերություն կա Հայաստանի ու Վրաստանի միջև: Վրաստանում երբ տնտեսվարողները վստահություն են ձեռք բերում՝ այսինքն՝ մի քանի տարի բարեխիղճ գործում են և վճարում հարկերը, բավականին նպաստավոր պայմաններում են հայտնվում: Վրաստանում կա նույնիսկ «ոսկե ցուցակ», որոնցում ընգրկված բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ պետությունը վերաբերվում է վստահությամբ և անհամեմատ լավ:

Ի պատասխան հարցի՝ ի՞նչ է արվում Վրաստանում ստվերային զբաղվածության դեմ պայքարի շրջանակներում, Գ.Աղաջանյանը մի դեպք պատմեց. «Վեջերս մի նոր տնօրենի նշանակման խնդիր ունեինք, մի քանի թեկնածուներ կային, որոնցից մեկը մեր պայմաններին ամբողջովին բավարարում էր, բայց նա էլ պայման դրեց՝ իրենից ստվերային շրջանառություն չպահանջել: Այսինքն՝ այնտեղ մարդկանց մտածելակերպն է փոխվել, մինչդեռ մեզ մոտ նայում են, թե ինչպես հնարավոր կլինի շրջանցել օրենքը: Չգրանցված աշխատող ունենալ. ես չեմ կարծում, որ նման բան կարելի է գտնել Վրաստանում: Եթե մեր մոտ մեկը կարողանում է գլուխ գովալ, որ ինչ-որ բան շրջանցում է, այնտեղ դա ամոթ է: Ցանկացած խախտման համար, որ կարձանագրվի տնտեսվարողի մոտ և դա զգալի կլինի, բավականին դաժան են պատժում՝ չափազանց մեծ տուգանքային համակարգ է, մյուս կողմից՝ եթե օրենքի շրջանակներում ես աշխատում, հաստատ ոչ մեկը ավելորդ գումար չի ուզի: Մեզ մոտ այդպես չէ»: 

Գ.Աղաջանյանը նաև նշեց, որ ոչ մի երկիր չկա, որտեղ կոռուպցիա չլինի, և Վրաստանում էլ համապատասխան էշելոններում կոռուպցիա կա, բայց շարքային քաղաքացու, փոքր ու միջին գործարարների համար պայմանները բավականին լիբերալ են:
Դիտումներ: 414 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: