ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 18 » Հայաստանի չրագործներն այժմ կկարողանան տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով վարկեր ստանալ
13:39
Հայաստանի չրագործներն այժմ կկարողանան տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով վարկեր ստանալ
Հայաստանի չրագործներն այժմ կկարողանան տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով վարկեր ստանալԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») եւ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) այսօր՝ ապրիլի 18-ին «Աջակցություն չրերի արտադրությանը» համատեղ նախաձեռնության շրջանակում  Երեւանի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի եւ Տավուշի չիր արտադրողներին են ներկայացրել չրերի արտադրության ժամանակակից տեխնոլոգիական ու որակի ստանդարտները: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՓՄՁ ԶԱԿ-ի, Գյուղատնտեսության եւ գյուղական զարգացման կենտրոնի (CARD), «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության եւ Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչներ:

«Հայաստանում չրերի արտադրության ոլորտում իրացումը եւ արտահանումն ավելացնելու մեծ ներուժ կա, եթե արտադրողները հետեւեն բերքահավաքից հետո պտուղ-բանջարեղենի չորացման կանոններին եւ պահպանեն որակի միջազգային չափանիշները: «Մեր կողմից նշեմ, որ ՓՄՁ ԶԱԿ-ը եւ մեր տեղական ու միջազգային գործընկերները պատրաստ են օժանդակելու հայաստանյան չիր արտադրողներին, որպեսզի նպաստեն այդ ենթաոլորտի առաջխաղացմանը եւ առաջիկա տարիներին արտահանման ծավալների աճին»,- բացման իր խոսքում նշել է ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:

Միջոցառումից առաջ՝ մարտի 12-ից մինչեւ ապրիլի 18-ը, «Ի-Դի-Էմ-Սի»-ն եւ ՓՄՁ ԶԱԿ-ը համատեղ աշխատել են չրերի արտադրության ոլորտում առկա մի շարք խնդիրների ուղղությամբ: ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետների հետ՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ի միջազգային փորձագետ Ռուջերո Մալոսին, ով սննդի եւ ըմպելիքի արտադրության, մշակման, փաթեթավորման ոլորտում գրեթե 25 տարվա փորձ ունի, համագործակցել է տեղական  արտադրողների հետ` որակի միջազգային ստանդարտներ ներդնելու համար անհրաժեշտ չափանիշների ապահովման ուղղությամբ, ինչպես նաեւ վերապատրաստեց չրերի արտադրության 17 մասնագետների՝ որպես դասընթացավարների: Փորձագետը նաեւ մշակել է տեխնոլոգիական մոդելներ, արտադրանքը շուկա հանելու պայմանների ու ստանդարտների գործնական առաջարկությունների փաթեթ, չրերի արտադրության ձեռնարկ եւ ներկայացրեց իր առաջարկները չրագործական գիտելիքների կենտրոն հիմնելու վերաբերյալ:

Միջոցառման ավարտին «Դասընթացավարների վերապատրաստման» դասընթացի մասնակիցներին շնորհվել են վկայագրեր, ովքեր գալիք ամիսներին իրենց ձեռք բերած գիտելիքը կփոխանցեն ավելի մեծ թվով չիր արտադրողների: Վերապատրաստմանը մասնակցած չրագործներն այժմ կկարողանան դիմել ՓՄՁ ԶԱԿ` մինչեւ 5 միլիոն դրամ,  տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով ՓՄՁ վարկեր ստանալու համար:

Դիտումներ: 384 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: