ՈՒրբաթ, 17.05.2024, 08:31 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Նոյեմբեր » 20 » Հայաստանի ձեռքբերած դրական վարկը ժողովրդավարական երկիր կառուցելու ուղղությամբ հոդս ցնդեց Մաքսային Միություն ՀՀ հեռանկարների արդյունքում
22:42
Հայաստանի ձեռքբերած դրական վարկը ժողովրդավարական երկիր կառուցելու ուղղությամբ հոդս ցնդեց Մաքսային Միություն ՀՀ հեռանկարների արդյունքում
Երկար ստատուս Արցախի մասին
Արցախյան խնդիրն արդեն կարգավորվել է, Հայաստանի և Ղարաբաղի հայերը ունեն այն ինչ ուզում էին՝ Ղարբաղը, իսկ ադրբեջանցիների երբեմնի ազդեցիկ կլաններից մեկը՝ նախիջևանաալիևական կլանը ստացավ գերիշխանություն ողջ Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի ժողովրդի համար Ղարաբաղը կարևոր չէ, քանի որ Ղարաբաղի հետ նրանք <<արյունակցական>> 
կապ չունեն: Ստացվում է հայերս ձեռք բերեցինք 
ազատություն (փաստացի անկախություն), իսկ ալիևները
իշխանություն և փող: Հարցերի հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ճանաչումը՝ խնդրի լուծումը: Բնականաբար Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ ճանաչմամբ որևէ բան չի փոխվի դեպի լավը (սա այլ թեմա է), մնում է որ ԼՂՀ-ն իբրև ինքնիշխան պետություն ճանաչեն այն պետությունները, որոնք ունեն համապատասխան լեգիտիմություն, դա ոչ այլ ինչն է, քան միջազգային հանրությունը: Հետևաբար Ղարաբաղյան խնդրի կարգավորումը իրականացրեցին հայերը, իսկ լուծումը գտնվում է Հայաստանից և Արցախից դուրս: Տվյալ հարցում մեզ համար կարևոր են Վաշինգտոնը, Փարզը, Բրյուսելը, Բեռլինը, Մոսկվան և այլ մայրաքաղաքներ, ընդ որում սրանցից որևէ մեկի կամային ճանաչումը ոչինչ չի տալու, ինչպես դա եղավ Աբխազիայի և Օսեթիայի դեպքում: Հետևաբար արցախյան հարցի շուրջ անհրաժեշտ է ձևավորել միջազգային քաղաքական մթնոլորտ և միտք: 
Բացառությամբ ադրբեջանական որոշ ազգայնական խմբերի, Ղարաբաղը ոչ ոք՝ այդ թվում ադրբեջանցիների գերակշիռ մասը, չի տեսնում Ադրբեջանի կազմում: Ողջ խնդիրը թագնված է քարոզչության մեջ: Ցավոք ստացվել է այնպես, որ Հայաստանը ստանձնել է ադրբեջանական իշխանությունների քարոզի պատասխանողի դերը. այսպիսով ղարաբաղյան հարցի շուրջ քարոզչությունը հիմնականում թելադրում է Բաքուն: Փորձելով շեղել սեփական բնակչության ուշադրությունը Ադրբեջանում առկա լուրջ խնդիրներից՝ Բաքվի ղեկավարությունը օրուգիշեր լծված է հայերի նկատմամաբ ատելություն քարոզելով: ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրան հետ ունեցած լրջագույն խնդիրները, Բաքվի որոշում կայացնողների համար չափազանց մեծ մարտահրավերներ են՝ հատկապես խայտառակ նախագահական ընտրություններից հետո: Բաքուն փորձում է նույնիսկ Իսրայելի և Թուրքիայի միջնորդությամբ՝ մեծ գումնարներ ծախսելով, կանխել ԱՄՆ-Իրան հնարավոր երկխոսությունը, քանի որ դա կարող է հանգեցնել Ադրբեջանի էներգոռեսուրսների անպիտանությանը և տնտեսության կտրուկ անկմանը: Բաքուն ստիպված է գնել ռուսական բանակի անպիտան զենքը, որպեսզի զսպի իր նկատմամբ իրականացվող ճնշումները Մոսկվայից: Իսկ ո՜վ է վստահ, որ մամուլում հայտնված Ռուսաստան-Ադրբեջան չորսմիլիարդանոց գործարկը իրականում չի եղել չորսկոպեկանոց, իսկ մնացած գումարները մղսվել է: Ես վստահ լինելու հիմքեր չունեմ: Այս և այլ տեղեկատվական բլեֆների շրջանակներում <<ագրեսոր>> Հայաստանը օգտագործվում է իբրև Ադրբեջանի ներքին և արտաքին խնդիրների արդարացում և հիմնական մեղավոր: Իրականում ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարության համար ղարաբաղյան խնդիրը ունի երկրորդական կամ նույնիսկ երրորդական նշանակություն: <<Հայաստանը>> ալիևների համար մեծապես օգտագործվում է իշխանություն պահելու և փող աշխատելու միջոց:
Իսկ ահա մեր ԶԼՄ-ները և նաև որոշ իշխանական շրջանակներ, ցավոք, իրականացնում են հակաքարոզչություն. թե երկրի ներսում և թե միջազգային կառույցներում և մայրաքաղաքներում: Ստացվում է, որ մենք տանում ենք ոչ թե սեփական գիծ, այլև նպաստում ենք ադրբեջանական քարոզչության նպատակներից: Հաճախ ստացվում է քարոզչական հրաձգություն, որը միջազգային հանրության շրջանում ստեղծում է կարծիք, որ ոչ հայ և ոչ ադրբեջանցի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության, և ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել նոր պատերազմի: Այս պարագայում ղարաբաղյան խնդրի լուծումը դառնում է անհնարին կամ առնվազն շատ բարդ երրորդ կողմերի համար: Որոշումներ կայացնող բավականին լուրջ կենտրոններ արցախյան հարցի կապակցությամբ չեն տեսնում համապատասխան հասունություն և ակտիվ շրջանառվում է այն թեզը, որ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի հայերը և ազերիները հասունանան և զարգանան: 
Եթե Հայաստանը կարողանա փոխել քարոզչության լեզուն և փիլիսոփայությունը գոնե իր մասով, իրական քայլերով ապացուցի որ հայերը թե Հայաստանում թե Արցախում պատրաստ են խաղաղության, հայերը այն ազգն են, որի վրա պետք է հենվել տարածաշրջանում կայունություն հաստատելու համար, ոչ միայն միջազգային հանրությունը այլև ադրբեջանցինրի մեծամասնությունը կսկսեն աջակցել հայկական մոտեցումները: Համերաշխության, խաղաղության և համակեցության քարոզչությունը Հայաստանը պետք է սկսեր անմիջապես զինադադրից հետո, բայց նույնիսկ այսօր քաջություն և կամք ունենալու պարագայում դա հնարավոր է: 
Այս համառոտագրի արդիականությունը հիմնավորվում է այն մտավախությամբ, որ Ադրբեջանի համեմատ Հայաստանի ձեռքբերած դրական վարկը ժողովրդավարական երկիր կառուցելու ուղղությամբ հոդս ցնդեց մաքսային միություն անդամակցելու ՀՀ հեռանկարների արդյունքում: Քաղաքականությունը սենտիմենտի հետ կապ չունի, այն ռացիոնալի արվեստ է, իսկ քաղաքական միտքը ամենառացիոնալ կատեգորիան է:

                                                                                                Վիկտոր Ենգիբարյան
 

Դիտումներ: 365 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 5.0/1
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: