ՈՒրբաթ, 17.05.2024, 08:29 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 28 » Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի էներգետիկայի եւ էկոնոմիկայի նախարարների հետ
10:20
Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի էներգետիկայի եւ էկոնոմիկայի նախարարների հետ
Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի էներգետիկայի եւ էկոնոմիկայի նախարարների հետՓետրվարի 26-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի էներգետիկայի եւ ջրի նախարար Ջեբրան Բասիլի եւ էկոնոմիկայի ու առեւտրի նախարար Նիկոլաս Նահասի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են համապատասխան ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր:

Դեսպան Քոչարյանը նախարար Ջեբրան Բասիլին ներկայացրել է մանրամասներ Հայաստանի էներգետիկ ոլորտի մասին: Քննարկվել են ոլորտում իրականացվող ծրագրերի աշխատանքներին երկու կողմերի անմիջական մասնակցության հնարավորությունները: Զրուցակիցները կարեւորել են շփումների եւ փոխայցելությունների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ապրիլի 9-10-ին Բեյրութում կազմակերպվող նավթի, գազի եւ էներգետիկայի հարցերին նվիրված «LOGEC 2013» միջազգային համաժողովի անցկացումը:

Նախարար Նիկոլաս Նահասի հետ կայացած հանդիպմանը կարեւորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, կլոր սեղանների եւ համաժողովների կազմակերպումը` գործարարների եւ ձեռներեցների լայն շրջանակի մասնակցությամբ: Ընդգծվել է առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել  ապրանքաշրջանառության ծավալները: Զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է քննարկել առեւտրատնտեսական համատեղ պալատի ստեղծման հնարավորության հարցը, ինչպես նաեւ մշակել միջկառավարական հանձնաժողովի նստաշրջանի օրակարգի նախագիծը:


Դիտումներ: 428 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: