ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 2 » Հայաստանի եւ Ադրբեջանի համար բիզնես-կանխատեսումները նվազել են պատերազմի ռիսկի պատճառով
08:11
Հայաստանի եւ Ադրբեջանի համար բիզնես-կանխատեսումները նվազել են պատերազմի ռիսկի պատճառով
Հայաստանի եւ Ադրբեջանի համար բիզնես-կանխատեսումները նվազել են պատերազմի ռիսկի պատճառով

Բիզնեսի ոլորտում կանխատեսումներով զբաղվող «Business Monitor International» կազմակերպությունը  հրապարկել է Կովկասյան երկրների եռամսյական բիզնես-կանխատեսումները` 2012թ. չորրորդ եռամսյակի համար: Զեկույցում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի  վերաբերյալ կանխատեսումները նվազեցվել են   երկու երկրների միջեւ հնարավոր պատերազմի հետ կապված, գրում է  «Companies & Markets»-ը:

«Մենք այլեւս համոզված չենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հակամարտությունը կարող է կանխվել, քանի որ բախումների թիվն ավելանում է` դիվանագիտական առճակատման ակտիվացմանը զուգահեռ:

Մենք այլեւս չլուծված դիմակայությունը «սառեցված» չենք համարում, այդ իսկ  պատճառով նվազել է ինչպես Ադրբեջանի, այնպես  էլ Հայաստանի պրոֆիլը`կարճաժամկետ քաղաքական ռիսկի մեր գնահատականներում անվտանգությանբ եւ արտաքին սպառնալիքների առումով: Հայաստանի տնտեսությունն ավելի նվազ որոշակիության միջավայր է մտնում` չնայած  կարճաժամկետ ժամանակահատվածում ՀՆԱ-ի իրական աճի մեր կանխատեսմանը, միջնաժամկետ հեռանկարում այն կբախվի լուրջ խոչընդոտների հետ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին, կազմկերպության զեկույցում նշվում է. «2012թ-ին մենք Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճի ցուցանիշը 2,1%-ից բարձրացրեցինք 4,3%-ի: Թեեւ գլոբալ տնտեսական միջավայրի վատթարացումը սպառնում է  արտահանմանը, ինչպես նաեւ ներդրումներին, մեր կանխատեսման միակ մեծ ռիսկը  կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հեռանկարի հետ»,-ասված է զեկույցում:


Դիտումներ: 310 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: