ՈՒրբաթ, 17.05.2024, 06:51 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 8 » Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները քննարկել են նավթամթերքատարի եւ երկաթուղու կառուցման հարցեերը
19:46
Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները քննարկել են նավթամթերքատարի եւ երկաթուղու կառուցման հարցեերը
Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները քննարկել են նավթամթերքատարի եւ երկաթուղու կառուցման հարցեերըՀայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հոկտեմբերի 24-ին կայացած 11-րդ նիստում քննարկվել են Հայաստան-Իրան նավթամթերքատար խողովակաշարի եւ  երկաթուղու շինարարության հարցերը: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Մեղրիում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ Իրանի էներգետիայի նախարար Մաջիդ Նամջուի հետ համատեղ բրիֆինգում պատասխանելով իրանցի լրագրողի հարցին:

«Մենք պարոն Նամջուի հետ հետամուտ ենք, որ շուտով կյանքի կոչենք այդ 2 խոշոր ծրագրերը, որոնք աշխատանքային քննարկումների փուլում են»,- ասաց Ա. Մովսիսյանը: Նա նաեւ նշեց, որ համատեղ գաղափարները շատ են, ու փորձում են այդ գաղափարները ծրագրեր դարձնել ու կյանքի կոչել:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարների մասնակցությամբ այսօր՝ նոյեմբերի 8-ին Արաքսի ափին տեղի է ունեցել Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը, որի վերաբերյալ համաձայնություն նույնպես տեղի է ունեցել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում: Մեղրիի ՀԷԿ-ը պետք է ունենա 130 ՄՎտ հզորությամբ երկու տուրբին, 18,2 կմ ստորգետնյա թունել՝ 8,5 մետր տրամագծով, տարեկան արտադրանքը՝ մոտ 800 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:

Դիտումներ: 358 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: