ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 15 » Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է. Վարդան Օսկանյան
19:44
Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է. Վարդան Օսկանյան
Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է. Վարդան Օսկանյան

Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետեւ բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«2012թ. առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 40 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով այդ անկումը կազմել է 60 տոկոս: Ցանկացած ներդրող՝ օտար, թե տեղացի, որոշում կայացնելիս բնականաբար դիտարկում է երկրի մակրոտնտեսական ցուցանիշները՝ տնտեսական աճ, գնաճ, արտաքին առեւտրի հաշվեկշիռ, պետական պարտք եւ այլն: Անխուսափելիորեն հաշվի է առնվում նաեւ ազատ շուկայական հարաբերությունների հիմնարար սկզբունքների կիրառումն ու հարգումը՝ ազատ մրցակցություն, հավասար պայմաններ եւ սեփականության անձեռնմխելիություն:

Բայց կան նաեւ զուտ տնտեսագիտությունից դուրս գործոններ, որոնք էապես ազդում են ներդրողների որոշումների վրա: Վերջերս Սիրիայից ժամանած հաջողակ, լուրջ նյութական միջոցներ եւ արտադրության ոլորտում գիտելիք ունեցող մարդկանց հետ էի զրուցում: Չնայած նրանց հնարավորություններին եւ Հայաստանում ներդրում անելու ցանկությանը, նրանք շատ լուրջ մտահոգություններ եւ վերապահումներ ունեն, որոնք մեծ հաշվով կարելի է ամփոփել հետեւյալ չորս կետերով»,- գրել է Օսկանյանն ու նշել այդ կետերը`

1. Հույս եւ հեռանկար երկրի ապագայի նկատմամբ. երկրի ապագայի նկատմամբ հույսն ու վստահությունը ոչ միայն անհրաժեշտ են ներդրումների, այլեւ՝ Հայաստանից արտագաղթը կասեցնելու համար: Այս հույսի ներշնչումը պետք է գա առաջին հերթին իշխանության գլուխ կանգնածներից, նրանց խոսքով եւ գործով: Պետք է գա նաեւ քաղաքական համակարգից, որը պետք է ունենա հակակշիռների անհրաժեշտ մեխանիզմը եւ երկրի զարգացման ու հեռանկարների եւ այլընտրանքների շուրջ անկաշկանդ ու առողջ բանավեճը: Դա այսօր իսպառ բացակայում է:

2. Անորոշություններ. որոշակիությունը եւ տնտեսությունից ներդրողի ու սպառողի ակնկալիքները տնտեսության խթանման ամենակարեւոր գործոնն են: Այդ առումով եւ՛ օրենսդրական դաշտը, եւ՛ ակնկալիքները խիստ մշուշոտ են: Միայն հարկային եւ մաքսային օրենսդրությունը վերջին մի քանի տարիների ընթացքում անընդհատ փոփոխվում է, եւ խոսակցությունները հետագա փոփոխությունների մասին երբեք չեն դադարում: Ներդրումներին լրջորեն խանգարում է նաեւ դրամի փոխարժեքի անորոշ վարքագիծը:

3. Արդարություն. ցանկացած ներդրող այսօր լուրջ մտահոգություն ունի, որ ինչ-որ խնդիր ունենալու դեպքում, հատկապես եթե դա ինչ-որ մեկի հետ է, որն ունի քաղաքական լծակներ, չի կարող վստահ լինել արդարադատության հարցում: Այստեղ լուրջ մտահոգություն կա նաեւ խտրական արդարադատության առումով, երբ առանց իրավական հիմնավորումների պետական մարմիններն օգտագործվում են ինչ-որ խնդիրներ լուծելու համար:

4. Խաղաղություն եւ կայունություն. այս հարցը բնականաբար բոլորի մտքում կա: Այսօր ավելի, քան երբեւէ սա ներդրումների համար լուրջ խոչընդոտ է: Ադրբեջանը անվերապահորեն զինվում է, խստացրել է ռազմական հռետորաբանությունը, շփման գծում զինադադարի խախտման դեպքերը հաճախակիացել են, իսկ բանակցային գործընթացը մտել է լուրջ փակուղի:

«Ահավասիկ, ես կարծում եմ, որ այս գործոններին պետք է նույնքան ուշադրություն դարձնել, որքան տնտեսական ցուցանիշներին, որովհետեւ սովորական քաղաքացու առօրյա խոսակցության թեմաները սրանք են, քան ժողովրդի մեծամասնությանը անհասանելի եւ հաճախ անընկալելի մակրոտնտեսական ցուցանիշներն ու վերլուծությունները»,- ամփոփել է Օսկանյանը:

Դիտումներ: 506 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: