ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 9 » Հայաստանի փոխվարչապետը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ
14:26
Հայաստանի փոխվարչապետը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետ
Հայաստանի փոխվարչապետը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի վարչապետի հետՀայաստանի փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի եւ  Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Իդրիս Բարզանիի` նոյեմբերի 8-ին Էրբիլում կայացած հանդիպմանը քննարկվեցին առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման եւ զարգացման հարցեր: 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կողմերն անդրադարձան փոխգործակցության ուղղություններին եւ հեռանկարային ոլորտներին: Երկուստեք արձանագրվեց, որ առկա են համագործակցության  լայն հնարավորություններ`սկսած նավթագազային որոտից մինչեւ հայկական ապրանքատեսակների արտահանում իրաքյան շուկա:

Առանձնահատուկ կարեւորվեց էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում գործակցությունը: Կողմերը նշեցին նաեւ փոխայցելությունների կարեւորությունը, գործարար շփումների խրախուսումը, ինչպես նաեւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:   

Անդրադարձ եղավ Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքներին նաեւ  Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչներին հաղորդակից դարձնելու հնարավորությանը:

Դիտումներ: 330 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: