ՈՒրբաթ, 17.05.2024, 08:30 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Դեկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Դեկտեմբեր » 14 » Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ տարածքային զարգացման նախարարը փոխգործակցության խորացման հարցեր քննարկեցին
16:08
Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ տարածքային զարգացման նախարարը փոխգործակցության խորացման հարցեր քննարկեցին
Հայաստանի փոխվարչապետն ու ՌԴ տարածքային զարգացման նախարարը փոխգործակցության խորացման հարցեր քննարկեցին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում հանդիպեց  ՌԴ տարածքային զարգացման նախարար Իգոր Սլյունյաեւի հետ: Փոխվարչապետը նախ շնորհավորեց գործընկերոջը` պաշտոնի ստանձնման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ: Կողմերը քննարկեցին ինչպես  ապակենտրոնացված մակարդակով, այնպես էլ նախարարությունների միջեւ փոխգործակցության հարցեր:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե երկուստեք արձանագրվեց, որ վերջին տարիներին գործնական  քայլեր են իրականացվում հարաբերությունների խորացման ուղղությամբ:  Մասնավորապես անդրադարձ եղավ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովների անցկացմանը: Զրուցակիցները դրական գնահատեցին  2011 եւ 2012 թվականներին կազմակերպված  առաջին եւ երկրորդ  համաժողովների արդյունքները: Արձանագրվեց, որ համաժողովները նոր թափ են հաղորդում երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը եւ դրանց պարբերական անցկացումն առավել համակարգված եւ արդյունավետ կդարձնի  ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը:

Քննարկվեցին նաեւ երրորդ համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Կարեւորվեց համաժողովի շրջանակում գործընկեր տարածաշրջանների միջեւ գործնական շփումների, տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը:

Հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հայ-ռուսական  տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբը կքննարկի եւ կհստակեցնի համաժողովի օրակարգին եւ ձեւաչափին վերաբերող հարցերը:

Զրուցակիցները խոսեցին նաեւ երկու երկրներում տարածքային զարգացման ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին: Կարեւորվեց նախարարությունների միջեւ փորձի փոխանակման, փոխայցելությունների անհրաժեշտությունը:

Անդրադարձ եղավ նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը, քննարկվեցին խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման հարցեր: Փոխվարչապետը ներկայացրեց նաեւ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հայեցակարգի վերաբերյալ հայկական կողմի նկատառումները, ըստ որոնց առաջարկվում է շեշտը դնել միջռեգիոնալ համագործակցության վրա:

Դիտումներ: 385 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: