ՈՒրբաթ, 17.05.2024, 09:41 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 12 » Հայաստանի սպառողների միություն. Հացի շուկայում մենաշնորհային դիրքերը չարաշահելու պատժաձեւերը քաջ հայտնի են
15:57
Հայաստանի սպառողների միություն. Հացի շուկայում մենաշնորհային դիրքերը չարաշահելու պատժաձեւերը քաջ հայտնի են
Հայաստանի սպառողների միություն. Հացի շուկայում մենաշնորհային դիրքերը չարաշահելու պատժաձեւերը քաջ հայտնի են Հացի շուկայում մենաշնորհային դիրքերը չարաշահելու պատժաձեւերը քաջ հայտնի են: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ մեկնաբանելով երկրում հացի մանրածախ գների բարձրացումը: «Կա թանկացում, որը մենք ի վիճակի չենք վերահսկել: Սակայն երկրի ներսում թանկացումները պետք է խելամիտ բացատրություն ունենան», – ասել է նա: Հիշեցնենք, ցորենի ներկրման շուկայում գերիշխող դիրք ունեն երկու ընկերություններ՝ «Ալեքս Գրիգը» եւ «Մանանա գրեյնը»:

«Պետությունը պարզապես պետք է հետեւի, որ գների տատանումներն օբյեկտիվ լինեն: Ավելի ոչինչ չի պահանջվում: Եթե սուբյեկտը գերակշռողը է, չի նշանակում, որ նա իրավունք չունի աշխատելու: Պարզապես նրա յուրաքանչյուր քայլը պետք է առավելագույնս վերահսկի պետությունը», -  հավելել է Պողոսյանը:

«Կա նաեւ ընկերության  հարկադիր մասնատման միջոց: Նման առաջարկություն ժամանակին ներկայացրել էին մենք եւ ոչ միայն մենք: Ինչ-որ մեկը դա կարող է անիմաստ անվանել` ինչ կփոխվի, եթե «Իքս» ընկերությանը փոխարինի «Իքս մեկը», «Իքս երկուսը», «Իքս երեքը»: Սակայն այդ ընկերությունները կվարեն առանձին  հաշվապահություն, հետո, հնարավոր է, կառանձնացնեն նաեւ մասնագիտացումը եւ արդյունքում կդառնան հեռանկարային մրցակիցներ», – նշել է Պողոսյանը:

Դիտումներ: 522 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: