ՈՒրբաթ, 17.05.2024, 07:14 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հուլիս » 18 » Հայաստանից արդյունաբերական արտադրանքի արտահանումը կավելանա մոտ 3 անգամ
16:47
Հայաստանից արդյունաբերական արտադրանքի արտահանումը կավելանա մոտ 3 անգամ
                        Հայաստանից արդյունաբերական արտադրանքի արտահանումը կավելանա մոտ 3 անգամ


    Հայաստանն առաջիկա 10 տարում կվերականգնի իր նախկին արդյունաբերական պոտենցիալը, այսօր Չարենցավանում գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրան այս հայտարարության համար հիմք է ծառայել կառավարության այն նախնական խոստումը, որ 2013 թ. պետական բյուջեում առանձին տողով գումարներ կհատկացվեն արդյունաբերության զարգացման, այդ թվում` արդյունաբերական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով: 

Չարենցավանը Կոտայքի մարզի երբեմնի արդյունաբերական հզոր կենտրոններից մեկն էր: Խորհրդային տարիներից ի վեր շարքից դուրս եկած գործարաններից քչերն են այսօր գործում: Դրանցից մեկն էլ «Ասկե գրուփ» ընկերությունն է, որն արտադրում է պողպատ, թուջ, ամրաններ: Այս ընկերության օրինակը եւ առկա ներուժը, ինչպես նաեւ հայրենի կառավարության խոստումները նախարարին հիմք են տալիս իր հերթին խոստանալու` առաջիկա 10 տարում Հայաստանից արդյունաբերական արտադրանքի արտահանումը կավելանա մոտ 3 անգամ։

Անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունն ընդունեց արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն: Ըստ այդմ` ամեն տարի նախատեսվում է վերագործարկել մի քանի տասնյակ արդյունաբերական ձեռնարկություն: Նոր ռազմավարությունը ենթադրում է նախ նոր տեխնոլոգիաների ներդրում, ուստի նոր տեխնոլոգիաներ ներկրող ընկերությունների համար կառավարությունը հետաձգում է ավելացված արժեքի հարկի վճարումը 3 տարով: 

Այս նախաձեռնություններով հանդերձ` էկոնոմիկայի նախարարությունը ծրագրում է համաշխարհային բանկի հետ գործակցությամբ Չարենցավանում եւ Վանաձորում եւս ստեղծել տեխնոլոգիական կենտրոններ` կրթական ու արտադրական ենթակառուցվածքներով: Նման տեխնոլոգիական կենտրոն արդեն իսկ գործում է Գյումրիում: Կա նաեւ Չարենցավանից մինչև Աղվերան միջանցք ստեղծելու զբոսաշրջային նախագիծ:
Դիտումներ: 496 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: