ՈՒրբաթ, 17.05.2024, 06:10 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Փետրվար » 12 » Հայաստանից ոչխարների արտահանումը կրկնակի նվազել է
14:24
Հայաստանից ոչխարների արտահանումը կրկնակի նվազել է
Հայաստանից ոչխարների արտահանումը կրկնակի նվազել էՀայաստանից 2012 թ. արտահանվել է մոտ 61 հազ. գլուխ ոչխար, նախորդ տարվա 115 հազ.-ի համեմատ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն:

Մեկ ոչխարը 2012 թ. արտահանվել է 140 դոլար մաքսային արժեքով, այնինչ 2011 թ. արտահանվող ոչխարների մաքսային արժեքը 105 դոլար էր: Այսպիսով՝ արտահանվող ոչխարների ընդհանուր մաքսային արժեքը 2012 թ. կազմել է 8,5 մլն դոլար, 2011 թ. 12 մլն դոլարի համեմատ;

Ոչխարները հիմնականում արտահանվել են Իրան, թեեւ իրանական ազգային արժույթի՝ ռիալի գրեթե 4-անգամյա արժեզրկման պատճառով իրանցի գործարարները խուսափում են ոչխարներ ներկրել: Ավելին՝ 2012 թ. առաջին ամիսներին ոչխարի արտահանումը Իրան համարյա դադարել էր, ու միայն վերջին եռամսյակում այն նորից թափ հավաքեց: Հայաստանից ոչխար արտահանվում է նաեւ Արաբական Միացյալ Էմիթություններ, սակայն ոչ մեծ քանակներով:

Ոչխարների արտահանման անկման պատճառով ոչխարի մսի գինը երեւանյան շուկաներում կայունացել է՝ կգ-ը մինչեւ 2000 դրամ, նախորդ տարիների 4000 դրամի համեմատ:

Նշենք, որ ոչխարների զանգվածային արտահանումն Իրան սկսել է 2009 թ. եւ հասել տարեկան մոտ 140 հազարի; Սկզբնական շրջանում մտավախություն կար, որ զանգվածային արտահանման պատճառով ոչխարների գլխաքանակը Հայաստանում կտրուկ կնվազի, սակայն նման բան տեղի չունեցավ՝ ոչխարների գլխաքանակը, ըստ պաշտոնական տվյալների, վերջին տարիներին կայուն գերազանցում է 500 հազարը, իսկ 2012 թ. նույնիսկ մոտեցել է 600 հազարին:

Դիտումներ: 524 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: