ՈՒրբաթ, 17.05.2024, 04:40 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Նշեք լավագույն բանկը ըստ սպասարկման որակի
ընդամենը պատասխաններ: 307
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2013 » Ապրիլ » 15 » Հայաստանին ԱՄՆ աջակցությունը չի կրճատվել 40 տոկոսով, հիմնական հոդվածներով օժանդակությունը պահպանվել է
12:04
Հայաստանին ԱՄՆ աջակցությունը չի կրճատվել 40 տոկոսով, հիմնական հոդվածներով օժանդակությունը պահպանվել է
Հայաստանին ԱՄՆ աջակցությունը չի կրճատվել 40 տոկոսով, հիմնական հոդվածներով օժանդակությունը պահպանվել էԱՄՆ վարչակազմը ապրիլի 10-ին Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել 2014թ. բյուջեի նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նշել է, որ ԱՄՆ վարչակազմի արտաքին օգնությունը նպաստելու է ԱՄՆ անվտանգության ամրապնդմանը եւ տնտեսական զարգացմանը: Նա շեշտել է, որ նախորդ տարվա համեմատ Պետքարտուղարության եւ USAID-ի ընդհանուր բյուջեն կրճատվել է 6 տոկոսով: Պետք է նշել, որ ներկա բյուջեն առաջարկվում է ԱՄՆ պատմության ընթացքում տնտեսական ամենախորը ճգնաժամից մեկի եւ պետական ապարատի ֆինանսավորման աննախադեպ կրճատման պարագայում:

ԱՄՆ վարչակազմի առաջարկի համաձայն Հայաստանին առաջարվող օգնության ծավալը կազմել է 30,843 մլն. ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 36.608 մլն. դոլար առաջարկի դիմաց: Այնուհանդերձ ԱՄՆ վարչակազմի կողմից առաջարված 30,843 մլն թիվը ենթակա է փոփոխության, քանի որ այն դեռ պետք է անցնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մի շարք օղակներով:

Հարկ է նշել, որ վարչակազմի առաջարկի մեջ պահպանվել է հավասարակշռությունը Հայաստանին եւ Ադրբեջանի ռազմական հատկացումների միջեւ՝ 2.7 մլն ԱՄՆ դոլարի չափով արտաքին ռազմական օգնության (FMF) եւ 600 հզ. ԱՄՆ դոլարի չափով Միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման (IMET) ծրագրերի համար:

Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնությունը նախորդ տարվա առաջարկի համեմատ նվազել է 2.5 մլն. դոլարով, կամ 9 տոկոսով: Ինչ վերաբերում է Առողջապահության, ինչպես նաեւ Չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի, ականազերծման եւ հարակից ոլորտների ծրագրերին, ապա ընթացիկ տարում դրանցով օգնություն չի նախատեսվել Հարավային Կովկասի երկրների համար: Մյուս երեք ծրագրերում ֆինանսավորումը մնացել է անփոփոխ:

Որպես կանոն վարչակազմն իր նախագծում Լեռնային Ղարաբաղին օգնություն չի նախատեսում: Տարիներ շարունակ այն առաջարկվում է Կոնգրեսի կողմից:

Հարկ է նշել, որ Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի երկրների օգնության փաթեթը շարունակաբար կրճատվում է. 2012թ. այն կրճատվել է 18 տոկոսով, 2013թ.՝ 15 տոկոսով, 2013թ. 11 տոկոսով: 2014.թ բյուջեում 12 տոկոսով կրճատվել է կովկասյան երկրներին հատկացելիք օգնության փաթեթի առաջարկը:

Դիտումներ: 338 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: