ՈՒրբաթ, 17.05.2024, 05:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Հոկտեմբեր » 11 » Հայաստանն էլ է փորձում հարմարվել կլիմայի փոփոխություններին
15:00
Հայաստանն էլ է փորձում հարմարվել կլիմայի փոփոխություններին
Հայաստանն էլ է փորձում հարմարվել կլիմայի փոփոխություններին Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Երեւանում գտնվող Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու եւ այն մեղմելու ռազմավարությունների մշակման խմբի պատվիրակությանը` Նիկոլաս Ահուիսուսի գլխավորությամբ: Այն Հայաստան է ժամանել մասնակցելու Համաշխարհային բանկի, ՀՀ գյուղատնտեսության եւ բնության պահպանության նախարարությունների նախաձեռնությամբ կազմակերպվող համաժողովին` նվիրված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանը հարմարվելու եւ այն մեղմելու ռազմավարական ծրագրերի մշակմանը: Պատվիրակության կազմում էին միջազգային փորձագետ Ջեյմս Նեմանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը:

Ողջունելով հյուրերին, նախարարը կարեւորեց կլիմայի փոփոխությունների հետեւանքով սպասվող իրավիճակներում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ցուցաբերվող ուշադրությունը եւ նշեց, որ անհրաժեշտ է, ըստ ամենայնի, օժանդակել ուսումնասիրություններին հաջորդող քայլերի իրականացմանը: Ի պատասխան` պարոն Նիկոլաս Ահուիսուսը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ ներկայացրեց ընթացիկ տարվա գարնանը կայացած առաջին նման հանդիպումից հետո իրենց կողմից Հայաստանում իրականացված այն ուսումնասիրությունների արդյունքները , որոնք քննարկվելու են այսօրվա աշխատաժողովի ընթացքում:

Իսկ այսօր Երեւանում աշխատանքն սկսեց Ազգային իրազեկման եւ փոխհամաձայնեցման համաժողովը: Առավոտյան նիստում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մաղթելով մասնակիցներին արդյունավետ աշխատանք` նախարարը մասնավորապես նշեց. «Կլիմայի փոփոխությունների ազդեցությունների հետեւանքների թվարկումը կարելի է շարունակել, սակայն ակնհայտ է մի բան, որ դրանք ընդհանուր են մեր տարածաշրջանի երկրների համար, եւ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի դիմակայել այդ մարտահրավերներին»:

Դիտումներ: 494 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: