ՈՒրբաթ, 17.05.2024, 08:32 
ԳԼԽԱՎՈՐ Գրանցում RSS
Ողջունում եմ Ձեզ, Հյուր
   

Մեր հարցը Ձեզ
Գնահատեք մեր կայքը
ընդամենը պատասխաններ: 83
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օնլայն ընդամենը: 1
Հյուրեր: 1
Մասնակիցներ: 0
Մուտքի ձևը
 
Регистрация в каталогах
продвижение сайтовзабор профнастил
ՓՆՏՐԵԼ


Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ (VIDEO)
ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ ՀԱ'Յ ԺՈՂՈՎՈՒՐԴ

ՀՀ Կենտրոնական Բանկ

Ֆինանսական Համակարգի Հաշտարար


 

ԳԼԽԱՎՈՐ » 2012 » Նոյեմբեր » 2 » Հայաստանն ու Բելառուսը Մինսկում կքննարկեն ավտոմոբիլային եւ գյուղտեխնիկայի լիզինգով տրամադրելու պայմանները
12:47
Հայաստանն ու Բելառուսը Մինսկում կքննարկեն ավտոմոբիլային եւ գյուղտեխնիկայի լիզինգով տրամադրելու պայմանները
Հայաստանն ու Բելառուսը Մինսկում կքննարկեն ատտոմոբիլային եւ գյուղտեխնիկայի լիզինգով տրամադրելու պայմանները Մինսկում, նոյեմբերի 6-ին, Հայաստանի եւ Բելառուսի ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցություններ տեղի կունենան: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անդրեյ Սավինիխը:

Բելառուսական կողմը խորհրդակցություններում կներկայացնի ԱԳ առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնեւիչը, իսկ հայկական կողմը՝ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հաղորդում է «Բելտան»: «Կողմերը կքննարկեն քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ինտենսիվացման ուղիները, հումանիտար եւ միջտարածաշրջանային համագործակցությունը, միջազգային ասպարեզում երկու երկրների փոխգործակցության հարցերը»,-նշել է Սավինիխը: Բացի այդ, նախատեսված է Շավարշ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեեւի հետ:

Դրանից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 5-ին, Մինսկում տեղի կունենա Հայ-բելառուսական առեւտրատնտեսական համագործակցության հարցերի միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի բելառուսական կողմը գլխավորում է անտառտնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը, իսկ հայկական կողմը՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Կքննարկվեն արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ ոսկերչության ոլորտներում համագործակցության արդիական հարցեր: «Մասնավորապես, կողմերը կքննարկեն Հայաստանի լեռնարդյունաբերական ձեռնարկությունների համար «ԲԵԼԱԶ» ինքնաթափերի մատակարարման հարցը»,-ասել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը: Կքննարկվեն նաեւ արդյունաբերական եւ կոմունալ ձեռնարկությունների համար տրանսֆորմատորների համատեղ արտադրություն ստեղծելու հեռանկարները: Խոսք կլինի նաեւ բելառուսական գյուղատնտեսական եւ ավտոմոբիլային տեխնիկայի լիզինգով տրամադրելու մասին:

Դիտումներ: 388 | Ավելացրեց: ArmFin | վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններ: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անունը *: Email:
Կոդը *: